Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
WorldՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները խոսել են նաև լիբիական հիմնախնդրի մասին:
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները: