Արայիկ Գրիգորյանը բնակիչներին հատկացրել է բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց
SocietyՏարբեր համայնքների ֆեյսբուքյան էջերում տեղեկություններ և լուսանկարներ են տարածվել, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանը այս օրերին Արարատի մարզի շուրջ 30 համայնքերի բնակիչներին հատկացրել է բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց։
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ գործարար Արայիկ Գրիգորյանը Արարատի քաղաքապետարանին է հատկացրել օղու սպիրտ: Տրված օգնությունը ըստ նպաստառուների ցուցակի բաժանվեց 197 ընտանիքի: Արարատի քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում օգնության համար:
Կորոնավիրուսի դեմ պայքարի հերթական միջոցն Ուրցաձոր համայնք էր բերվել արարատցի գործարար Արայիկ Գրիգորյանի սեփական նախաձեռնությամբ։ Սույն թվականի մարտի 30-ին Ուրցաձոր համայնքի 220 ընտանիքների տրամադրվեց բարձր տեսակի սպիրտ՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց։ Համայնքի բնակչության անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Արայիկ Գրիգորյանին՝ մշտապես համայնքի կողքին լինելու և անհատական մոտեցում ցուցաբերելու համար։
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ գործարար Արայիկ Գրիգորյանը Վեդի համայնքի 536 սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին հատկացրել է էթիլ սպիրտ: Վեդի համայնքը շնորհակալություն է հայտնում աջակցության համար:
Նոր Կյանք համայնքը նույնպես շնորհակալություն է հայտնել աջակցության համար: