«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի և կզբաղվի միայն կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ. նախարար (տեսանյութ)
VideoՀաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայատարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ օրվա ընթացքում այս բժշկական կենտրոնն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հաստատություններ: