Բելլա Հադիդը հանդես է եկել նոր անկեղծ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Լուսանկարներ23-ամյա հանրաճանաչ մոդել Բելլա Հադիդը Instagram-ի իր էջում կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցում նա հայտնվել է շատ երկիմաստ կերպարով: Աղջիկը լուսանկարներում դեղին բաճկոն է կրում, իսկ տեսքն ամբողջացնում է մարգարտյա վզնոցը և մեծ ականջողները, իսկ դիմահարդարումն ընդհանրապես բացակայում է։ «Աղջիկը և նրա սիրած դեղին բաճկոնը», - այսպես է մակագրել մոդելը լուսանկարները:
Ֆոտոսեսիան ունի ավելի քան 2,3 միլիոն հավանում և ավելի քան 8,3 հազար մեկնաբանություններ:
Բելլա Հադիդը 23-ամյա սուպերմոդել է Միացյալ Նահանգներից՝ պաղեստինյան արմատներով: Նա համագործակցում է աշխարհահռչակ բրենդների և մոդելային տների հետ, ինչպիսիք են Dior, Bulgari, Nike, Chanel, Calvin Klein և այլն: Բելլան մի քանի անգամ նվաճել է տարվա մոդելի տիտղոսը՝ հասնելով մեծ ժողովրդականության: Մոդելը Instagram- ում ունի 29.5 միլիոն հետևորդ: