Սոչիում Բարսեղյանների ընտանիքը բժշկական դիմակներ է կարում և անվճար հիմունքներով տրամադրում բուժաշխատողներին․ Ռիա Նովոստի
ԼուսանկարներՍոչիից Բարսեղյանների ընտանիքը իրենց տանը բժշկական դիմակների արտադրություն է հիմնել: Քաղաքապետարանը տրամադրել է աշխատանքների համար անհրաժեշտ նյութեր: Ապրանքները չեն վաճառվում: Դիմակները անվճար հիմունքներով տրամադրվում են բուժաշխատողներին ու այն կամավորներին, ովքեր սնունդ են հասցնում մեկուսացման մեջ գտնվող մարդկանց, գրում է Ռիա Նովոստին: