00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունըՀանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ ՍանասարյանՌուստամ Բադասյանը՝ ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հունիսի 3-ի դրությամբ դադարեցվել է 1599 կազմակերպության գործունեություն Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ Բժիշկները՝ բաց տարածքներում և մեքենայի մեջ ընտանիքի անդամների դիմակ կրելու մասին (տեսանյութ)Ինչո՞ւ ասիմպտոմ դեպքերի համար բուժում չի նշանակվում (տեսանյութ)Քաղաքացին «Բ 58» է խմել՝ մտածելով, որ քննիչը ձերբակալելու է իրեն

Վարչապետի խորհրդականը` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի մասին. 168.am

Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

168.am-ի աղբյուրը նշեց, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել:

Կայքը տեղեկացավ նաև, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք այդ զեկույցի արդյունքներով, որն, ինչպես տեղեկացանք, Կառավարությունն արդեն ստացել է, մեր օդաչուները խնդիրներ ունենալ, մեր աղբյուրն ասաց, որ նախկինում մեր վկայականները շատ լավ համբավ են ունեցել, անգամ Ռուսաստանի օդաչուները ցանկացել են մեր մոտից ստանալ վկայականներ, որպեսզի Չինաստան, Հնդկաստան աշխատելու գնան, սակայն հիմա, փաստորեն, կարող է լուրջ խնդիր առաջանալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քաղաքացիական ավիացիայից: ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց մեզ հեռախոսահամար կփոխանցի, ապա քիչ անց տեղեկացրեց, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ տվեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Ճիշտ է, հանուն արդարության, պետք է նշել, որ հետո Հայսեր Գասպարյանը մեզ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք անպայման կպատասխանեն:

168.am-ը զրուցեց նաև վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ` խնդրելով նրան մեզ ինֆորմացիա տրամադրել մեր ունեցած տեղեկատվության վերաբերյալ, հաստատել կամ հերքել՝ կա՞ նման բան, և ի՞նչ զեկույց է ստացել Կառավարությունը:

Հակոբ Ճաղարյանը ենթադրեց, որ մեր ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՔԱԿ-ն է, որովհետև առայժմ կառավարության պատերից նման ինֆորմացիա դուրս չի եկել:

«Ճիշտ կլինի, որ դիմեք ՔԱԿ: Եթե նրանք ունեն այդպիսի տեղեկություն, դա այն տեղեկությունն է, որը հանրությունն իրավունք ունի իմանալ»,- ասաց վարչապետի խորհրդականը` հավելելով, որ ինքը ոչ հաստատում և ոչ էլ ժխտում է մեր ունեցած ինֆորմացիան, որովհետև ինքը հիմա ծանոթանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցին:

Հակոբ Ճաղարյանի խոսքով` դա Եվրամիության, Եվրահանձնաժողովի մի մասն է: Զեկույցը մեծ է, 57 էջանոց, անգլերեն լեզվով:

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ: Ես առայժմ ծանոթանում եմ: Իրականում ես, թեպետ անգլերեն վատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն սխալ հասկանալու իրավունք չունեմ, որովհետև ես սրա հիման վրա պատրաստվում եմ զեկույց ներկայացնել վարչապետին»,-ասաց վարչապետի խորհրդականը:

Ըստ նրա` քանի դեռ ինքը չի նախապատրաստել այդ զեկույցը, քանի դեռ չի մշակել դա, քանի դեռ վարչապետին չի զեկուցել, ոչինչ չի կարող ասել դրա բովանդակության մասին: Հակոբ Ճաղարյանը ընդգծեց, որ ինքն աշխատում է միայն վարչապետի աշխատակազմում, կզեկուցի վերջինիս, և դրանից հետո միայն՝ ինչի թույլտվություն որ ինքը կունենա, կասի:

Մեր հարցին, եթե զուտ տեսականորեն զեկույցը վատ գնահատականներ պարունակի ՔԱԿ գործունեության վերաբերյալ, դա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել մեր քաղավիացիայի համար, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է գրված զեկույցում:

«Հազար ու մի բան կարող է լինել: Ես, իհարկե, պատկերացնում եմ` ինչ կարող է լինել, և դա իրականում չի կարող գաղտնիք լինել, որովհետև ես ծանոթ եմ Քաղաքացիական ավիացիային և ավիացիոն իշխանությունների աշխատանքին, ոլորտին և տրամաբանորեն կարող եմ պատկերացնել, թե ինչ կարող է լինել: Բայց քանի որ ես չեմ տեսել, կոնկրետ որևէ բան չեմ տեսել, ես իրավունք չունեմ ասել, թե ինչ հետևություններ կարող են լինել: Դրանք կարող են լինել` միայն կախված նշված դիտողությունների ծավալից և բարդությունից»,-ասաց Հակոբ Ճաղարյանը:

Մեր դիտարկմանը, թե երկիմաստ էր իր այն արտահայտությունը, որ ինքը ծանոթ է մեր ՔԱԿ ղեկավարության գործունեությանը, կարող է պատկերացնել, թե ինչ կարող է գրված լինել զեկույցում, վարչապետի խորհրդականն ասաց, որ ինքը ծանոթ է միայն մինիմալ պահանջվող ավիացիոն փաստաթղթերին:

«Իմ աշխատանքը ոչ թե նրանց վերահսկելն է, այլ վարչապետին խորհուրդներ տալը, թե ինչ է պետք մեր երկրին: Ես դա անում եմ պարտաճանաչորեն: Եթե ես իրավասություն ունենայի նրանց ստուգելու, ես կստուգեի: Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը իրավունք ունի նրանց ստուգել և ստուգել է: Նորից եմ կրկնում, ես մինչև չծանոթանամ զեկույցին, ոչ ոքի ոչինչ չեմ ասի, նույնիսկ իմ ղեկավարին»,-ասաց Հակոբ Ճաղարյանը:

Հարցին, թե վատագույն սցենարի դեպքում կարո՞ղ են արդյոք թույլ չտալ մեր օդաչուներին թռչել, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել` վատագույն սցենարը որն է:

Լրահոս
5 Հուն
Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Անանյանի հրաժարականի պահանջը հնչեցվել է Փաշինյանի կողմից. Սուրեն Սուրենյաց «Գիտե՞ք՝ ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին»Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին. Արայիկ ՀարությունյանՎրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարումԱրմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարըՀինգ պատգամավորներ աշխատանքային քննարկում կանցկացնեն Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Ալիևի նախկին փեսան վարակվել է կորոնավիրուսովՀայտնի է ՊԵԿ նոր նախագահը. Hraparak.amԽոսակցություններ են պտտվում, որ համավարակը ճիշտ չէ կամ տանում, չիպավորում են. Սիփան Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Փաստաբանների որակավորման քննությունները հանձնել է 97 հավակնորդներից 65-ը Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել. 168.am Վերջին երկու օրվա նոր կադրեր մեր կյանքից. Փաշինյան (լուսանկարներ) Հունիսի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը 18։00-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունՀայտնի է՝ ինչով է կորոնավիրուսը վտանգավոր մարդկանց համար․ eLife«Սիրելի ապագա մայրիկներ․․․». Սոնա Ղազարյանն ուղերձ է հղել (տեսանյութ)Կառավարության նավն արագորեն խորտակվում է. Աղասի Ենոքյան «Դմփցնող HIT»՝ Ռուբեն Մխիթարյանից (տեսանյութ)Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունըՎրաստանի քաղաքացիները խնդրում են կառավարությանն օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի անցկացմանը «Ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հակադիմակային ակցիա իրականացնելու». բժիշկ Հայաստանում տարեկան կարտադրվի մինչեւ 50 000 «Կալաշնիկով» ինքնաձիգ Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակված ոստիկանները հեռացվել են աշխատանքից․ TwitterՊարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին օգնության հարցով դիմելու համար. Վահան Հունանյան Սաշիկին գտել են Աբովյան քաղաքում. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը «Կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԾիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դիՄիանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. վարչապետՏուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ)Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր. Արայիկ ՀարությունյանՊահանջում ենք նախարարից հիմնավորել հերքումը և տալ հստակ անուններՈստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. ԲադասյանԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 10 հազարը. Associated Press Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Գործազրկության «համաճարակ». քանի աշխատատեղ է բացվել և քանիսն են փակվել կարանտինի ընթացքումՄենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Թորոսյան Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ապրող օտարերկրացու նամակը՝ գրված իր խորհրդականին Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Վարչապետը մանրամասներ հայտնեց իր և իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնելՀայաստանում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. ՓաշինյանՌուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 831 նոր դեպք․ Ռիա ՆովոստիՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից