Ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են. ՀՀ վերադարձողները ենթարկվելու են պարտադիր կարանտինի
Արտաքին ՔաղաքականՀայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են, հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից: «Հարգելի քաղաքացիներ, Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։ Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։
Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։
Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ», - նշում են դեսպանությունից: