«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ. «Ա1+»
Հասարակություն«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:
«Վարակված անձը ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել», -ասաց Աֆրիկյանը:
«Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել է ապրիլի մեկին»,-հայտնեց նա:
«Արտադրամասը ամեն օր 4-5 անգամ ախտահանվում է, մաքրվում է, աշխատողները օրը մի քանի անգամ ջերմաչափվում են»,-ասաց տնօրենը՝ բացառելով, որ արտադրամասում հնարավոր է այլ դեպքեր արձանագրվեն:
«Աշխատակիցներից որևէ մեկը վարակված անձի հետ չի շփվել»,-վստահեցրեց Աֆրիկյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում