00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ստուգումներ` երկաթուղային տրանսպորտում․ հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ35-40 մեքենա՝ Բագրատաշենի անցակետում․ ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում անցնել սահմանը (տեսանյութ)Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ Ոստիկանները բռնության ենթարկված քաջարանցու հարազատներին համոզում են՝ բողոքը հետ վերցնել․ համայնքապետարանՄի շարք զորամասերում իրականացվել են ստուգումներԱրսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում ժպիտ է առաջացնում․ Ցերտցվաձե․ Report.ge31-ամյա մահացած ծննդկանը 5 օր շարունակ այդպես էլ չի տեսել երեխային «Մարտի 1»-ի գործով մի քանի հոգի արդարացվել էՈւշադիր կլինենք, որովհետև որևէ երաշխիք չկա, որ նորից թիկունքից չեն հարվածի․ Մարուքյան (տեսանյութ)

Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար կորոնավիրուսի հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 245 մահ և 229 հազար 338 մարդ առողջացել է»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանում ներկայում կա 770 դրական ախտորոշված դեպք, արձանագրվել է 7 մահ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մեր երկրում 43 մարդ առողջացել է և 720-ը գտնվում է բուժման փուլում, սակայն նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունեն:

«Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է և քաղաքականություն վարելը: Մենք, իհարկե, արդեն ընդունել ենք հակաճգաժամային 9 միջոցառում, որից 5-ն ունի զուտ սոցիալական բնույթ, իսկ 4-ը՝ տնտեսական աջակցության, բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ: Եվ ըստ էության, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք:

Իհարկե, մենք կշարունակենք միջոցառումների մշակումը, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Ըստ էության, կառավարության աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության, բայց կարևոր է արձանագրել, թե ընդհանուր առմամբ որն է մեր պատկերացումը սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: Մենք այսօր կենտրոնանում ենք հետևյալ խնդիրը լուծելու վրա՝ հենց այն պահից սկսած, երբ դրա լուծումը համաճարակային առումով կդառնա հնարավոր, խոսքն աշխատատեղերի ստեղծման մասին է: Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել այդ գործիքը՝ աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը: Եվ այսօր, ըստ էության, կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի. առաջին մասը, իհարկե, պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր, ըստ էության, երբեմն իրար հակասող խնդիրներ, առաջինը վարակի հետագա տարածումը կանխելն է կամ վարակի տարածումը հսկողության տակ առնելը, և երկրորդ խնդիրը՝ օր առաջ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի ու ավելի հիմնարկներ և ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատել և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, իր հերթին չբերի համաճարակի նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար: Նաև սա է պատճառը, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություներ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որով գործադիրն աշխատում է՝ սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը: Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները և նկատել. «Հայաստանում քրոնիկ կերպով միշտ եղել է կապիտալ ծախսի թերակատարման պրակտիկա, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում: Հետևաբար, տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Եվ սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում: Մենք, ըստ էության, աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Մեր հիմնական աշխատանքի ուղղությունները սրանք են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ երկու ուղղությունները լինեն արդյունավետ, որովհետև դրանք նաև փոխկապակցված են իրար հետ: Մեկի արդյունավետությունն, իհարկե, կբարձրացնի նաև մյուսի արդյունավետությունը»,- ասել է վարչապետը:

Նշելով, որ քննարկման առարկա է նաև վարկային ծրագրերի կատարման ընթացքը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: «Իհարկե, նաև այդ ծախսերի օպտիմալացման որոշակի խնդիր ենք մեր առաջ դրել այն իմաստով, որ այն նախագծերը, որոնք իրատեսական չեն, դրանց ճիշտ պլանավորման արդյունքում մենք կարող ենք նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականցնել, որոնք ավելի կընդլայնեն մեր տնտեսական ներուժը, աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը և այդպես շարունակ:

Այնուամենայնիվ կարևոր արձանագրումը հետևյալն է. գիտենք, որ արտակարգ սահմանափակումները երկարաձգել ենք 10 օրով, որը լրանում է հաջորդ կիրակի: Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում որքան ճշգրիտ, բարձր, կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ես ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն Պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր այն սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել: Պարզապես չենք կարող չկիրառել: Հակառակ դեպքում՝ դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, ովքեր կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա, իհարկե, ճգնաժամային պահ է, բացառիկ պահ և պահանջում է, որ մենք մեր ուժերն իսկապես կենտրոնացնենք հանրային միասնականության վրա, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք: Եվ սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պիտի օգնի օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշել է վարչապետը:

Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Պատասխանատուները ներկայացրել են այլ ուղղություններով կապիտալ ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ մարզադահլիճների և այլ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված:

Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ներկայացվել են Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության» ծրագրի, «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Զովունի» ենթակայանների կառուցման ուղղութամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կատարմանը:

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պատասխանատուները ներկայացրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի, Ագարակ-Քաջարան հատվածների կառուցման ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ շինարարական, նախագծանախահաշվային և մրցույթների կազմակերպման ուղղություններով: Զեկուցվել են նաև ընթացքի մեջ գտնվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի, ինչպես նաև Երևանի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է վերը նշված ծրագրերով շինաշխատանքների հետ կապված մրցույթները հայտարարել հնարավորինս սեղմ ժամկետներում և ապահովել դրանց որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում:

Լրահոս
25 Մայ
Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ)Ես վարչապետի հրաժարականի մասին դեռ հունվարին եմ խոսել. Արթուր Վանեցյան (տեսանյութ) Նոր Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. ինչո՞ւ են լռում հայտնի իրավապաշտպան կառույցներըՈստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից. ԱհարոնյանՀայազգի մարզիկն արդեն 18 ժամ է՝ չի կարողանում լքել օդանավակայանի տարածքը (տեսանյութ)Կասեցվել է «Առնիկա» ՍՊԸ-ի գործունեությունը Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Ճաղարյան Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ՓաստինֆոՀովիկ Աբրահամյանը շնորհավորել է որդու ծննդյան տարեդարձը (լուսանկար)Անհրաժեշտ է սահամանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը. ԱՆԿապանում ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել Կասեցվել է մերսման սրահի գործունությունը Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հայաստանում 5G չկա. ՀՀ շարժական կապի 3 օպերատորները հայտարարություն են տարածել Մայիսի 18-ից 24-ը հայտնաբերել են ուղևորափոխադրման կանոնների խախտման 53 դեպք (տեսանյութ)Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքում ոչ հայանպաստ հայտարարություն է տարածվել. ՄարուքյանԱրթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված հրավիրվել է ՀՔԾ Սամվել Հովհաննիսյանը ՀՔԾ-ում է. Hraparak.amԱննա Հակոբյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետՈրոնք են COVID-19-ով պացիենտների հոսպիտալացման ցուցումները. ԱՆ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին զրուցելու Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կաՍյունիքի բնակիչները ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին. «Իրավական ուղի» ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի Ռամիլ Սաֆարովի կողմից՝ 2004 թվականին հայ սպայի սպանության գործով Քաղավիացիան մայիսի 27-ին սպասվող չվերթների վերաբերյալ հայտարարություն է տարածել Իսպանիայում հուլիսի 1-ից օտարերկրյա զբոսաշրջիկների կարանտինը չեղյալ կհայտարարվիԶիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.esՇահագործման է հանձնվել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (լուսանկար) Ստուգումներ` երկաթուղային տրանսպորտում․ հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներԻրանում 2,5 ամսվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենացածր ցուցանիշը․ IRINNՍահմանամերձ գյուղերի մի քանի ընտանիքներ պլանշետ և սնունդ են ստացել 35-40 մեքենա՝ Բագրատաշենի անցակետում․ ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում անցնել սահմանը (տեսանյութ)Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարարության դեմ Ոստիկանները բռնության ենթարկված քաջարանցու հարազատներին համոզում են՝ բողոքը հետ վերցնել․ համայնքապետարանՄի շարք զորամասերում իրականացվել են ստուգումներ«Դիմակների տուփի վրա գրված է, որ այն չի պաշտպանում վիրուսներից»Կորոնավիրուսի հաստատված 37 նոր դեպք՝ Գեղարքունիքի մարզումԵրևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնասիրություններ են անցկացվել Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ նախարարԱրսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում ժպիտ է առաջացնում․ Ցերտցվաձե․ Report.ge31-ամյա մահացած ծննդկանը 5 օր շարունակ այդպես էլ չի տեսել երեխայինԻսպանիայի առաջնության առաջին խաղում Լա Լիգան կոգեկոչի համաճարակի զոհերի հիշատակը․ Marca «Մարտի 1»-ի գործով մի քանի հոգի արդարացվել էՈւշադիր կլինենք, որովհետև որևէ երաշխիք չկա, որ նորից թիկունքից չեն հարվածի․ Մարուքյան (տեսանյութ)Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 946 նոր դեպք․ Ռիա ՆովոստիՍասուն Միքայելյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպե՞լ են (տեսանյութ)
Ամենադիտված
Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Հայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը13-ամյա տղայից հղիացած դայակը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման (լուսանկար)«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Ռուս բուժքույրն աշխատանքի է ներկայացել թափանցիկ պաշտպանիչ հագուստով և ներքնազգեստով (լուսանկար)Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ3 ամսվա համար 68.000 եմ ստացել, 3 աղջիկ ունեմ․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամովԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքինԹալանել են Սամվել Ալեքսանյանի խանութը. գողացել են շուրջ 80.000 դոլար
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել