Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի համար. Variety
WorldԱմերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Բիլ Գեյթսի ու նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամի նախագծին, որը փորձում է գտնել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը: Այս մասին հայտնում է Variety ամսագիրը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին:
Երգչուհին իր կայքում հայտարարել է, որ միանում է հիմնադրամի՝ COVID-19 վարակի բուժման դեղամիջոցը գտնելու ջանքերին:
Մադոննան նաև իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին, գիտնականներին, ինչպես նաև առաջին բուժօգնությունը ցուցաբերող մասնագետներին: