Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին պլանշետներ և համակարգիչներ է տրամադրել
БлогосфераՀեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկու շաբաթվանից կհասնեն հասցեատերերին։
ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից, շուրջ երեք տասնյակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։