00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենՌուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան Մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը․ Արմեն Գրիգորյան Խախտումներ՝ Երևանի մանկապարտեզներում․ ՍԱՏՄ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է վատ պայմաններում. հայտարարությունԱնորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Ո՞նց վերադառնանք Հայաստան, երբ հյուպատոսարանն ու դեսպանատունը չեն աշխատում․ ՀՀ քաղաքացի

Մի շարք հարցեր՝ «էմիգրացիայից» ավիացիան ղեկավարողին

Կորոնավիրուսի թեմային այս երկու օրերին գրեթե մրցակցող ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ որոշ դիտարկումներ և հարցադրումներ։

Նախ՝ ինչու՞ է ֆիզարձակուրդում գտնվող Կոմիտեի նախագահն այդքան տքնաջան աշխատում իր ծննդաբերության նախօրեին։ Այն էլ՝ հեռավոր Դանիայից։ Օրենքով սահմանված կարգով փոխարինող չունե՞նք Կոմիտեում։ 63 հոգուց մեկը չունի՞ այդքան գիտելիքներ կամ փորձառություն, որ փոխարինի նրան։ Ինչու՞ եմ սա հատուկ շեշտում։ Քանի որ, հենց այս՝ մասնագետներ չունենալու, մասնագիտորեն «տկլոր» լինելու դառը իրողության մեջ է թաղված շան գլուխը։

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության  և ԵՄ-ի մասնագետների կողմից իրականացված՝ Քաղավիացիայի կոմիտեի և թվով երկու ավիաընկերությունների գնահատման արդյունքում հայկական երկու ավիաընկերություններ (ի դեպ, Քաղավիացիայի կոմիտեն թեև չի նշում այդ ընկերությունների անունները, այդուհանդերձ, դրանցից մեկը իրանական կապիտալով գործող «ԱՐՄԵՆԻԱ ԷՅՐՎԵՅԶ» ավիաընկերությունն է, մյուսը՝ վրացական կապիտալով գործող «ԱՐՄԵՆԻԱ» ավիաընկերությունը) առժամանակ զրկվել են դեպի Եվրոպա չվերթների իրավունքից։

Պարզ հարց. այդ դեպքում ինչու՞ են ՀՀ-ում գրանցված (ի դեպ, դրանք 5-ն են) ավիաընկերությունները (կամ գոնե նրանք, որոնք իրականացնում էին այդ մայրցամաքում չվերթներ) զրկվել Աֆրիկայում չվերթների իրավունքից՝ մինչ այս աղմուկը, այն է՝ փետրվարի 1-ից։ Ի՞նչ կապ ուներ Եվրոպան ՀՀ քաղավիացիայի՝ «աֆրիկյան գործերի» հետ։ Թե՞ այս խնդիրն իրականում կապված է ոչ թե Եվրոպա-Աֆրիկա հարաբերությունների, այլ հին աշխատողներին բոլորին անխտիր կոռուպցիոներ համարելով փողոց շպրտելու և արդյունքում մասնագիտական սով ապրելու, հետևաբար՝ անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու տարրական միջոցներ չունենալու, այն է՝ տոտալ անզորության հետ։ Կարո՞ղ ենք իմանալ՝ ինչու՞ են քաղավիացիայի կոմիտեի մերօրյա արկածախնդիրները խաղում նաև հայկական այս ընկերությունների ճակատագրի հետ։

Այսօր մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Քաղավիացիայի կոմիտեն, փոխանակ անցած երկու տարում աշխատեր իրեն վերապահված բուն խնդիրների լուծման ուղղությամբ, այն է՝ պրոֆեսիոնալ կադրեր, հայեցակարգեր, մոտեցումներ և այլն, և այլն, իրականում զբաղվել է բոլորովին այլ գործերով, ինչի արդյունքում խնդրահարույց կերպով ՀՀ ավիացիոն շուկա են մուտք գործել «Ռայն էյր» «Վիզզ էյր» բյուջետային ավիաընկերություններ։

Տաթևիկ Ռևազյանի աբսուրդային մեկ այլ հայտարարության անհնար է չանդրադառնալ։ Խոսքը վերաբերում է ազգային ավիափոխադրող չուենալուն, այդ փաստին մատների արանքով նայելուն և ազգային այդ ողբերգության հանդեպ ծայրաստիճան անլուրջ մոտեցմանը։ Կոմիտեի նախագահը գրեթե հայտարարում է, որ դա իրականում վնաս է կամ բեռ՝ պետության համար։ Իսկ չի՞ կարող ազգային փոխադրողը լինել շահութաբեր կամ չի՞ կարող այն լինել մասնավոր կապիտալով կամ պետական ու մասնավոր համագործակցությամբ։ Իրականում տարբերակները շատ են, ինչի մասին վկայում է միջազգային փորձը, և կարիք չկա մշտապես ինչ-որ սարսափ սցենարներ ներկայացնել հանրությանը։ Երբ գոյություն ուներ հզոր «Հայկական Ավիաուղիներ» ՓԲԸ-ն (որի ողբերգական ճակատագիրը և, ընդհանրապես, ազգային ավիաուղիների ոչնչացումը  բոլորովին այլ քննարկման հարց է), ինքը ոչ միայն շահութաբեր էր աշխատում, այլև շահույթ էր բերում բյուջեին, անգամ՝ բյուջեին վճարելուց զատ մշտապես աջակցում պետական և ոչ պետական կազմակերպություններին ու անհատներին։

Այսինքն՝ պարտադի՞ր է, որ պետությունը վնաս կրի նման գործունեությունից։ Եվ արդյո՞ք նման դիտարկումների հետ համաձայն են այլ պետությունների իշխանությունները, որոնք տարիներով զարգացրել ու հզորացրել են սեփական ավիացիան։ Որտեղի՞ց է Կոմիտեի նախագահի մոտ ծնվել այն երևակայությունը, որ ազգային փոխադրողները դատարկ են թռչում, իսկ բյուջետայինները` ծանրաբեռնված, կամ ինչի՞ց է որոշել, որ բյուջեն պետք է մշտապես փող կորցնի ազգային փոխադրողի պատճառով, եթե խոսքը սովորական տնտեսվարողի մասին է, ով փող է վաստակելու տնտեսական գործունեությունից։

«Աերոֆլոտ», «Էյր Ֆրանս», «Ավստրիական Ավիաուղիներ», «Չեխական Ավիաուղիներ» և ուրիշներ. սրանք այն ազգային փոխադրողներն են, որոնք մշտապես արդյունավետ աշխատել են հայկական շուկայում։ Եվ դրա պատճառն այն է, որ այդ երկրների ղեկավարություններում չեն եղել ազգային ավիաընկերության մասին նման անլուրջ, իրականում՝ ծիծաղելի և սիրողական պատկերացումներով երեխաներ։ ՀՀ-ում կա՞ օրենքի այն դրույթը, որով կարգավորվում է այս ամենը։ Թե՞ ազգային փոխադրող հասկացությունը դեռ իր ողջ ծավալով չի ընկալվում Տաթևիկ Ռևազյանի մոտ, իսկ կարո՞ղ է նոր իշխանություններն այս պարագայում ևս խնդիր ունեն «ազգային» բառի հետ։

Ինչ բերաբերում է օրվա «ներկայացմանը», այն է՝ օդային երթևեկության կառավարման գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի՝ Հայաստանի հասարակությանն ուղղված բաց նամակ-գովասանագրին։ Քաղավիացիայի կոմիտեի հարգարժան նախագահին և գործընկերներին հարց. այդքան վստա՞հ են, որ Հայաստանի հասարակության մեջ կգտնեն մեկին, ում կհավատացնեն, որ ոմն Լեոնարդ Վիքս խորությամբ տիրապետում է հայերենին և, ժամ առ ժամ հետևելով հայկական մամուլին կամ հայաստանյան հասարակության գրառումներին, այդքան ռեակտիվորեն հասցրեց կարդալ «168 ժամի» նյութը, վերլուծել այն և մի քանի ժամվա ընթացքում Ն. Փաշինյանի կամ վերջինիս «Այո»-յի շտաբի թռուցիկների ոճին այդքան մոտ բովանդակությամբ նամակ գրել։  Պարզորոշ  է՝ Տ. Ռևազյանն ու մերձիշխանական ընկերները, օգտագործելով որոշ արտերկրյա կապեր, արագ «դասավորել են» այդ նամակը և հանձնել հայաստանյան սեփական զլմ-ներին ու շրջանակներին՝ տիրաժավորման։

Խորքի մեջ՝ այդ պարոնը, ելնելով իր ոլորտային-մասնագիտական նեղ ուղղվածությունից (ինքնաթիռների օդային թռիչքուղիների կարգավորման մասնագետ), անգամ իրավունք չուներ նման ընդգրկուն և բազմաբովանդակ, իսկ խորքի մեջ՝ քաղաքական և իշխանահաճո նամակ-գովասանագիր հղել առ Հայաստանի հասարակություն։ Նման կարգի մասնագետը կարող էր ընդամենը կարծիք հայտնել ՀՀ քաղավիացիայի՝ իր նեղ ուղղվածության, այն է՝ օդային թռիչքուղիների կարգավորման, ոլորտի մասին։

Այստեղ էլ չենք խոսում նամակի՝  Հանրային հեռուստատեսության և «քույր» լրատվականների կողմից պարբերաբար տարբեր ձևաչափերով մատուցվող նախավերջին պարբերության մասին, որտեղ այդ օտարերկրացին թութակի նման անուղղակիորեն կրկնում է այն վտանգավոր թեզը, թե իբր վերջին աուդիտի արդյունքում հայտնաբերված խնդիրները արդյունք են նախորդ «կոռուպցիոն ժամանակաշրջանի» մասնագետների գործելաոճի, ուստի վերջիններիս պետք է հեռու պահել ավիացիայի խնդիրներին միջամտելուց։

Վերևում արդեն նշեցինք՝ իրականում Քաղավիացիայի խնդիրները կլուծվեն միայն այն պարագայում, երբ ներգրավվեն այս ոլորտի և՛ «նախկին», և՛ «ոչ նախկին» բարձրակարգ մասնագետներն ու ոլորտի խորագիտակները, մարդիկ, որոնք մեր շարքերում են, և որոնց  անուններն այսօր գրեթե բացակայում են Քաղավիացիայի կոմիտեի 63-ի անվանացանկից։

Վահե Սարգսյան 

Լրահոս
28 Մայ
Պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ․ Ոստիկանապետի նախկին տեղակալ Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսի հիմնավոր կասկածը․ պաշտպան Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Վարակի «ռեկորդներ»-ին հաղթելու համար պարետատունն ունի տարբեր սցենարներ․ դրանցից որը կիրագործվի՝ պարզ չէՄասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ քննարկումՄարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով կա ձերբակալված «Մարդուն տանել, օրերով պահել, օրերով ծեծել, օրերով ստորացնել...». Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քննվող քրգործով 4 անձ բերման է ենթարկվել․ ՔԿՌուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ «Մենք միասին ենք դիմավորում արևածագը». վրացական անսամբլի նվերը՝ Հայաստանին (տեսանյութ)ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել Բացահայտ ասում եմ ՝ դուք այն տեղում չեք, որտեղ պիտի լինեիք. Գևորգ Խուրշուդյանը՝ վարչապետին Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակումՄայիսյան հերոսների պատգամն է մեզ՝ յուրաքանչյուր օրը նվիրենք հայոց պետականության ամրապնդմանը. Ավինյան Սորոսականների տհաճ անակնկալը՝ Նիկոլ ՓաշինյանինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավորԻնչպես է իրականացվելու թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը (տեսանյութ)Որքանո՞վ «կծանրանա» օլիգարխների «հարկային բեռը» Նոր ՀայաստանումՀՀ 71 քաղաքացիներին տեղափոխող երեք ավտոբուսներն ուղղություն վերցրին դեպի Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն (տեսանյութ)«Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավո՛ր ենք մեծարել ընտանեկան արժեքները...». Սարգիս Գրիգորյան Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք․ Ռիա ՆովոստիԵրևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՄիջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր. Ոստիկանապետ Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում. ՊապիկյանՈչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի. Փաշինյան«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենԳեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան մեկ նոր դեպքՉկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան Ռեյդերը լինելու են շարունակական. Արման Սարգսյան «Հարսնաքարի» ղեկավարի գործով Ռուբեն Հայրապետյանն ու ևս 4 անձ կկալանավորվեն. ՔԿ Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է. վարչապետԿա հանդուգն սուտ և կա ՀՀ կառավարության սուտ. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվելԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեոյի ուղերձը Իրավիճակը գնալով լրջանում է. Նիկոլ Փաշինյանի առցանց ճեպազրույցը՝ ուղիղԱրայիկ Հարությունյանն իր պետությունն առանց դրոշի է ներկայացնում. Սոնա Աղեկյան (լուսանկար)Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան Մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը․ Արմեն Գրիգորյան Խախտումներ՝ Երևանի մանկապարտեզներում․ ՍԱՏՄ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է վատ պայմաններում. հայտարարությունԱնորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am
Ամենադիտված
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀրազդանից դեպի Հանքավան հատվածում երկնաքար է ընկել (տեսանյութ)«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետԻնչ է կատարվել ֆուտբոլ խաղալիս. մանրամասներ՝ Մարմաշենում 20-ամյա երիտասարդի մահվան դեպքիցՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքին
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՈվ է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail