Առողջապահության փոխնախարարը իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերի մասին
ԲլոգոսֆերաԱռողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, արձագանքելով իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրերին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների: Հ.Գ. Որևէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում»: