00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Յուրաքանչյուրս պետք է օգնենք մեր ժողովրդին, քանի որ պետության ռեսուրսը փաստացի սահմանափակ է. Արման Վարդանյան Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 8 քաղաքացու մոտԱրտաշատի համայնքապետը փոխեց որոշումը․ կվճարի մանկապարտեզի աշխատակիցներին9 օր է՝ ծնողներս ջերմում են, վարակը հաստատել են ու մոռացել նրանց մասինՀակահամաճարակային անվտանգության միջոցառումները խստացվում են․ ոստիկանություն ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ապրիլյան պատերազմի զոհերի և կորոնավիուսից մահացածների միջև անհարկի համեմատություններ են արվումԳողացված պետհամարանիշերի դիմաց գումար պահանջողների դեմ քրեական գործեր են հարուցվելՈր մեր ապրանքը փչացավ, Նիկոլը կտա՞ մեզ էդ փողըՎարչապետը հեռավար ռեժիմով նիստ է վարել և հանձնարարել խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը

Արցախի քաղաքացիներին կոչ եմ անում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը․ Մասիս Մայիլյան

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

«Սիրելի հայրենակիցներ։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը և հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները։

Մեր քաղաքացիներին կոչ եմ անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված իմ դիրքորոշումից և կատարված քայլերից, որոնք միտված էին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների կանխմանը։

Հիշեցնեմ, որ մարտի 26-ին հստակեցրել եմ իմ դիրքորոշումը նոր կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ, նշելով, որ վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի հայտարարել եմ, որ համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Առավել ևս, որ համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարել եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Մարտի 27-ին իմ և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ առ այն, որ չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները, իսկ դրանից օրեր առաջ էլ հրաժարվել էինք փակ տարածքներում հանդիպումներից ու բացօթյա բազմամարդ հավաքներից։

Նույն օրն անմիջապես միացել եմ ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուներից մեկի նախաձեռնությանը, որին այնուհետև միացել է ևս չորս թեկնածու, իսկ երկուսն էլ առանձին նույնատիպ հայտարարությամբ են հանդես եկել։ Սակայն Արցախի գործող իշխանություններն անտեսել են ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչն ու պահանջը և, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Ինչպես տեսնում եք՝ սա իմ կողմից հետևողական դիրքորոշում է։ Ու ոչ մի հիմք չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու համար, առավել ևս, որ համավարակի տարածման հայաստանյան վիճակագրությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս։

Ուզում եմ մեկ անգամ ևս ի սրտե շնորհակալություն հայտնել մարտի 31-ի դժվարին պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին ու վստահեցնել, որ մենք չենք հրաժարվում Նոր Արցախի մեր տեսլականից և համավարակի հաղթահարումից հետո այդ տեսլականի իրականացմանը միտված կոնկրետ աշխատանքներ ենք տանելու:

Իսկ ներկայիս հետընտրական ժամանակահատվածում առավելս իմ ուշադրության կենտրոնում է լինելու իմ քաղաքական թիմակիցների, մեր բոլոր աջակիցների ու համակիրների իրավունքների ոտնահարման հնարավոր փորձերի կանխարգելումը։

Առողջ եղեք, խնայեք ու պահպանեք ձեզ հանուն գալիք լուսավոր օրերի։ Աստված բոլորիս հետ»։

Լրահոս
3 Հուն
Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Ոստիկանները լրագրող Լուսինե Խաչատրյանին անչափահաս երեխայի հետ վտարել են բնակարանիցՆիկոլ Փաշինյանը հրապարակել է պարետատան որոշումները խախտող քաղաքացիների լուսանկարներըԱյս թատրոնը ցույց տալու համար է, թե անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին․ Կարեն ՎրթանեսյանՎարչապետի կողմից հրապարակված լուսանկարը կատարված է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տարածքից դուրս. փաստաբանՕգտատերը տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8․ Ալեն ՍիմոնյանCOVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վիրուսի տարածման և մահերի համար հենց հիմա մեղավոր է նշանակում ժողովրդին․ քաղաքագետ «Բավարիայի» ֆուտբոլիստ Տիագոն վերադարձել է մարզումներին«Շտապօգնությունից ասել են, որ տեղ չկա»․ կորոնավիրուսով հիվանդ, երկկողմանի թոքաբորբ ունեցող քաղաքացին օգնության կարիք ունիԴուք էլ արդեն չեք հասկանում՝ ինչ եք ուզում և ինչ եք անում․ Անի Սամսոնյանը՝ վարչապետ Փաշինյանին«Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստ և երկու մարզիչ հիվանդ են կորոնավիրուսով Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ․ Դավիթ ԽաժակյանՀակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համաձայնության, համերաշխության օրակարգով․ Հրաչյա Ռոստոմյան Որոնք են Հայաստանին ավիացիոն «սև ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները․ ներկայացնում է Արմեն Աշոտյանը «Արմենիա» բժշկական կենտրոն, զորակոչիկներ եւ ծնողներ. վարչապետը լուսանկար է հրապարակել «Այնտրախտի» ֆուտբոլիստ Ֆերնանդեսը վնասվածքի պատճառով 4 շաբաթ չի մասնակցի խաղինՍա ի՞նչ ընթացակարգ է եւ որքանո՞վ է իրավաչափ նման գործելաոճը. Մարուքյանը՝ «Գլորիայի» գործունեությունը դադարեցնելու մասին Յուրաքանչյուրս պետք է օգնենք մեր ժողովրդին, քանի որ պետության ռեսուրսը փաստացի սահմանափակ է. Արման Վարդանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան՝ 1 դեպք. մարզպետ Կուզե՞ք՝ ես նստեմ, եկեք իմ տեղը խոսեք. Համազասպ Դանիելյանը՝ Սերգեյ Բագրատյանին (տեսանյութ) «Ռեալը» հաստատել է, որ Իսպանիայի առաջնությունն ավարտելու է մեկ այլ մարզադաշտումՀամընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ՝ մարդկանց եկամուտները կրճատվելու են. փորձագետ Վարչապետ Փաշինյանը խնդրանքով դիմել է քաղաքացիներին (լուսանկարներ)Թե քանի տատիկ և պապիկ կմահանա միջոցառման արդյունքում, կտեսնենք առաջիկա շաբաթների ընթացքում. ՓաշինյանՎանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով. վարչապետ Ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում Փաշինյանը COVID-19-ի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը կբարդի Ավինյանի և Թորոսյանի վրա. Կարպիս ՓաշոյանՍանչոն դեղին քարտ է ստացել պատռված վերնաշապիկի, այլ ոչ թե Ֆլոյդի աջակցության համար. DFBԷժան էմոցիա ծախելու թեման այլևս լայն սպառման պոպկորնի նախկին էֆեկտը չունի. ԶոհրաբյանՍահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը. Քաղավիացիայի կոմիտեՍյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան (տեսանյութ)Բանակում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը խիստ վերահսկվում է. խորհրդակցություն՝ Արցախում Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Փաշինյանը լուսանկար է հրապարակելՈվքեր են «Իմ քայլի» «քյասիբ» պատգամավորներըԿապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան» Արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում. Գևորգ ՍիմոնյանՀՀ Ազգային ժողովն այս պահին դրսևորում է անպատասխանատու վարքագիծ. Իշխան ՍաղաթելյանՀարյուրավոր միլիոններ՝ բյուջեից. ումից է կառավարությունը սնունդ գնել COVD-19-ով ինքնամեկուսացվածների համարԱրարատ Միրզոյանը և նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնելՓաշինյանը խոսել է իր և իր ընտանիքի ինքնազգացողության մասինՀունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Որոշ տեղեկություններ` դիմորդների համար. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Մեր իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ. Նիկոլ ՓաշինյանMars Avia-ն գրանցված է Սարի Թաղի տուն 10 հասցեով, իսկ Skyball-ը Երևանում օդապարիկներ թռցնող ընկերություն է. ՀՌՀ նախագահՀունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»