Խնդրում եմ սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը․ Արտավազդ Սահակյան
BlogosphereՎիրաբույժ Արտավազդ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, նորից եմ դիմում ձեզ!!!
Մամուլը լի է հակասական և սադրիչ հոդվածներով, ինչը կարող է ավելի խորացնել ընդհանուր ճգնաժամը և խուճապը։ Խնդրում եմ ղեկավարվել միայն պարետի և ԱՆ ուղեցույցերով և սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը։ Իրավիճակը դեռ վերահսկելի է և մեր սանիտարահիգիենիկ կարգապահությունից է կախված մեր ապագան։
Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս արհավիրքը միասնաբար։
Լսեք բժիշկներին, տոկուն եղեք»։