00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին`4 և 5 տարեկանՑուցարարները հերքում են. իրենք կապ չունեն Վանեցյանի, Մինասյանի և Վահե Հակոբյանի հետԱղոթքով ու ծափահարություններով ավարտվեց բողոքի ակցիան. ձերբակալվածները Երևան կտեղափոխվեն Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերինՀորդառատ անձրևը տուն չուղարկեց քաջարանցիներին. Կապանում կամքն ամուր է (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան. պատգամավորԵթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. ՓաշինյանՔաջարանի քաղաքապետը դավաճանեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և օգնեց Նիկոլ Փաշինյանին «Գոնե էսօր գիտեք` գործերն օբյեկտիվ են քննվում». Հունան Պողոսյանը մոտեցավ քաղաքացիներինԻսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ)

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները:

Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին միջոցառման շրջանակում ներկայացվել է 229 վարկային հայտ, արդեն կան 7 հաստատված վարկեր՝ 1 մլրդ 63 մլն դրամին համարժեք, 2 կազմակերպությանը վարկն արդեն տրվել է, մյուսներին կտրամադրվի երկուշաբթի: 2-րդ միջոցառման շրջանակում ներկայացված վարկային հայտերի քանակը 1117-ն է, արդեն բավարարվել է 180-ը, որից 150-ը գյուղատնտեսական միկրովարկերն են, 30-ը՝ մնացածը, ծավալը կազմում է մոտ 100 մլն դրամ: Երկու միջոցառման շրջանակում ներկայացված մնացած հայտերն ուսումնասիրության փուլում են, ընթացիկ փոքր տեխնիկական հարցերին տրվում է արագ արձագանք, կան նաև ծրագրի նպատակայնությանը չհամապատասխանող հայտեր, որոնց վերաբերյալ ևս տեղեկատվություն կներկայացվի: Ա. Ջավադյանը նշել է, որ ծրագրերի դինամիկան լավն է՝ հաշվի առնելով դրանց մեկնարկի կարճ ժամանակահատվածը և վարկերի տրամադրման ընթացակարգերը:

«Ելնելով ընթացիկ տվյալներից՝ արձանագրում ենք, որ այս 2 ծրագրերը ռեալ սկսել են աշխատել, և զուգահեռ շարունակվում է մոնիթորինգը հետագա ընթացքը հասկանալու համար», - նշել է վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքի մասին. 1-09 կարճ համարին ստացվել է շուրջ 3000 զանգ, ներկայացված հայտերի քանակը 210-ն է, որից մշակվել է 192-ը, 25.5 մլն դրամ արդեն տրամադրվել է: Հայտերի մի մասը մերժվել է, ինչ հիմնական պատճառները դրանց ոլորտային անհամապատասխանությունն է, հարկային պարտավորությունների ժամկետանց կատարումը, շրջանառության անհամապատասխանությունը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 5-րդ միջոցառման կատարմանը: Նա նշել է, որ ապրիլի առաջին 4 օրվա կտրվածքով ներկայացված տեղեկատվության մոնիթորինգի արդյունքներով միջոցառման շահառու է համարվել 3264 տնտեսվարող: Նրանց ծանուցում է ուղարկվել առցանց եղանակով, 496-ից ստացվել է դիմում, վճարման ընդհանուր գումարը կազմում է 67 մլն 400 հազ. դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է 4-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ միջոցառումների վերաբերյալ. նա նշել է, որ ներկայում ընթացքի մեջ են այս ծրագրերի շահառուների նույնականացման, իրականացման կարգերի հաստատման աշխատանքները, որոնք ավարտելուց հետո գումարները կհատկացվեն:

Ընդգծելով սոցիալական առանձին խմբերին արագ աջակցության կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագացնել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիան և մինչև հաջորդ շաբաթվա վերջ բոլոր շահառուներին տրամադրել նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ներկայացրել է 8-րդ միջոցառման կատարման ընթացքը: Նա նշել է, որ ծրագրի իրականացման կարգն արդեն մշակվել է և վաղը կդրվի միջգերատեսչական շրջանառության, պոտենցիալ շահառուների շրջանակը նույնականացվել է: Բոլոր սոցիալական միջոցառումների համար նախատեսված առցանց դիմումների կայքի նախագիծը ևս պատրաստ է: Իրականացման կարգի հաստատումից հետո, որը նախատեսվում է հաջորդ շաբաթ, հնարավոր կլինի լրացնել առցանց դիմումը և դրա հիման վրա ստանալ նախատեսված ֆինանսական օժանդակությունը:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև կառավարության կողմից հաստատված վերոնշյալ միջոցառումների հնարավոր ընդայնմանը, կատարելագործմանը վերաբերող մի շարք առաջարկներ:

Վարչապետն առաջարկել է շարունակել բոլոր 9 միջոցառումների մշտադիտարկումը, ավարտին հասցնել նախատեսված ֆինանսական օժանդակության տրամադրումը և զուգահեռ քննարկել նոր գաղափարներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ամենօրյա կտրվածքով ներկայացնել ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ տվյալները, որոնց հիման վրա էլ կգնահատվի միջոցառումների դինամիկան և արդյունավետությունը:

Լրահոս
25 Մայ
«Մարդիկ նույնիսկ ռեստորան չեն կարող գնալ, իսկ ես պետք է բասկետբոլ խաղամ»․ Մայք ՋեյմսՄեսսին պատմել է, թե ինչպես իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով կարող էր լքել «Բարսելոնան»․ RAC1Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենանVictoria’s Secret-ը կորոնավիրուսի պատճառով շուրջ 250 խանութ է փակել․ ForbesԷջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին`4 և 5 տարեկանՍևան քաղաքը փակ է լինելու. պարետի որոշումըՑուցարարները հերքում են. իրենք կապ չունեն Վանեցյանի, Մինասյանի և Վահե Հակոբյանի հետՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել ԿապանՊարզաբանում՝ Քաջարանում տեղի ունեցած` անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալՓաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելուԱղոթքով ու ծափահարություններով ավարտվեց բողոքի ակցիան. ձերբակալվածները Երևան կտեղափոխվեն Մանվել Փարամազյանի խոսքը և՛ օրենք է, և՛ հարգանք. ընդառաջենք արդար քննությանը (տեսանյութ) Քաջարանի համայնքապետին երաշխիքներ են տվել. հեռանալու հարցը դրվեց քննարկմանՄայքլ Ջորդանի մարզահագուստը վաճառվել է 288 հազար դոլարովԻրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINNՀզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերինԿապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա ԶոհրաբյանՈստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան (տեսանյութ)Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն ԹորոսյանՀորդառատ անձրևը տուն չուղարկեց քաջարանցիներին. Կապանում կամքն ամուր է (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան. պատգամավորԺողովու՛րդ, իմ աչքով տեսա, բռնություն են գործադրել. Քաջարանի համայնքապետ Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»․ Fooball ItaliaՔաջարանի քաղաքապետը դավաճանեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և օգնեց Նիկոլ ՓաշինյանինԿրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. ՓաշինյանԴեռ չգիտեն իսկական քաջարանցու քաջ կեցվածքը. քաղաքապետը բողոքող քաղաքացիների կողքին էՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամովԿորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ «Գոնե էսօր գիտեք` գործերն օբյեկտիվ են քննվում». Հունան Պողոսյանը մոտեցավ քաղաքացիներին«Ինտերը» Էդինսոն Կավանիին առաջարկել է եռամյա պայմանագիր․ Football ItaliaՔաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են Մահացել է հայտնի ու սիրված դերասանուհի Կարինե Բուռնազյանը Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ)«Զելենսկու տարին` վրեժխնդրության տարի»․ Ուկրաինայում հակակառավարական ցույցեր են. Hromadske (լուսանկարներ)Կապան, միացի՛ր, Նարեկ Բաբայանը պետք է հեռանա. ուղիղՌուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 599 նոր դեպք. Ռիա ՆովոստիՌոհանին և Էրդողանը քննարկել են համաճարակի պայմաններում օդային սահմանների բացումըԿապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Ոստիկանությունը գործողությունների է պատրաստվում Կատարվածը քաղաքական հետապնդում է. Քաջարանի քաղաքապետ «Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք. մարզպետ ՄԻՊ-ը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպի մասին Կապանի ոստիկանության մոտ լարված իրավիճակ էՎարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Էյդ Ալ-Ֆիտր սրբազան տոնի առթիվ Արսեն Թորոսյանի հայտարարությունը զվարճալի է․ Գելա Վասաձե26-ամյա երիտասարդը Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուն. վերջինը հիվանդանոցում մահացել է Արաբկիրում 30 կրպակ է ապամոնտաժվում (լուսանկարներ) Սխալմամբ ոստիկանության բաժին տարված Քաջարանի բնակիչը բռնության է ենթարկվել (ֆոտո) Երգչուհի Արմինկան ցուցադրել է իր նոր մեքենան (լուսանկարներ)
Ամենադիտված
Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Հայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՓորձենք գտնել այս կնոջը. նա շեֆ-խոհարար է, ով չի պաշտպանվում կորոնավիրուսից (տեսանյութ)13-ամյա տղայից հղիացած դայակը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման (լուսանկար)3 ամսվա համար 68.000 եմ ստացել, 3 աղջիկ ունեմ․ Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)Ռուս բուժքույրն աշխատանքի է ներկայացել թափանցիկ պաշտպանիչ հագուստով և ներքնազգեստով (լուսանկար)«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Սա ամենավառ ապացույցն է հենց իր փչացվածության աստիճանի մասին. Լևոն Քոչարյանը՝ վարչապետ Փաշինյանի մասինԲժիշկները պայքարում են Ռամզան Կադիրովի կյանքի համար․ Baza
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան «Շողեր Ալեքսանյանը սպառնացել է «Երևան Սիթիի» աշխատակիցներին»Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ «Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել