Իտալիայում կորոնավիրուսի տարածման տեմպը դանդաղել է․ Ռիա Նովոստի
WorldԻտալիայում կորոնավիրուսային համաճարակի տեմպը դանդաղել է, հայտարարել է Իտալիայում առողջապահության ինստիտուտի տնօրեն Սիլվիո Բրուզաֆերրոն:
«Ակնհայտ է, որ կորը հասել է «պիկին», և այժմ անկումը սկսվել է: Բարեբախտաբար, նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին: Սա սկսվել է երկու շաբաթ առաջ, այսինքն՝ ամբողջ համակարգը հանգեցրել է համաճարակի տարածման էական դանդաղեցման։
Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելիի կողմից կիրակի օրը հրապարակված վերջին պաշտոնական տվյալների համաձայն` Ափենիններում արդեն արձանագրվել է նոր տեսակի վիրուսով վարակվելու գրեթե 129 հազար դեպք, գրեթե 22 հազար հիվանդ է վերականգնվել, զոհերի թիվը 15887 է:
Կիրակի օրը առաջին անգամ նվազել է կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների թիվը, արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակում է կրճատվել վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը: