00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո» Կրակային պատրաստության գործնական պարապմունք` զորամասերից մեկում Օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Մարգարիտ ԵսայանԴիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Արցախ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես դժբախտության ժամանակաշրջան․ ՎանեցյանԿորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրըՎրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Ընդդիմադիր դաշտի գերնպատակը իշխանափոխությունը չէ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը․ Ֆարմանյան

Ինչպե՞ս ավարտել կարանտինը. Ավետիք Չալաբյանն առաջարկում է ավելացնել թեստավորվողների քանակը

Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի տարածումը կանխելով պայմանավորված հայտարարված արտակարգ դրությանը, դրա հետևանքներին:

Նա մասնավորապես գրել է.

«ԻՆՉՊԵՍ ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԱՆՏԻՆԸ

Արդեն երեք շաբաթ է, երկիրը ապրում է արտակարգ դրության պայմաններում, և սկսում է պարզ դառնալ, որ այն նախապես սահմանված ժամկետներում ավարտվելու հեռանկար չունի։ Արտակարգ դրությունը հայտարարելու պահին, Հայաստանում պաշտոնապես կար 45 վարակակիր, երեկվա դրությամբ՝ արդեն 822, աճը՝ ավելի քան 18 անգամ։ Ինչն ավելի մտահոգիչ է՝ մեկ շնչին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը այս պահին ԱՊՀ տարածաշրջանում վատթարագույն արդյունքներն ունի, և դրանք շարունակում են վատանալ, թեև արդեն ոչ նախկին ահագնանցող տեմպերով։ Դրան գումարած, երկրում գործող կոշտ կարանտինը արդեն սկսում է բերել ծանր տնտեսական և սոցիալական հետևանքների։ Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատությունը կազմում է մոտ 23%, մարդկանց մեկ քարրորդը գոյության նվազագույն միջոցների կարիք ունի, և փաստացի կախված է օրվա աշխատածից իր գոյության համար։ Հիմա նրանք հայտնվել են առավել խոցելի վիճակում, և արդեն սկսել են հարց տալ, թե ինչպես պետք է կարողանան ֆիզիկապես գոյատևել այս պայմաններում։ Մյուս կողմից, կարանտինի թուլացումը այս պահին ևս իրատեսական չի, այն կբերի համաճարակի արագ տարածման, և աղետալի հետևանքների։ Ուստի շատերին տանջում է այս հարցը՝ ո՞րքան է կարանտինը շարունակվելու, և ի՞նչպես կարելի է այն հնարավորինս արագ ավարտվել։

Քանի որ այս համաճարակը գլոբալ բնույթ ունի, պետք է գիտակցել, որ առանձին վերցված ոչ մի երկիր նրանից միայնակ չի կարող դուրս գալ։ Եթե նույինիսկ հրաշքով վաղը Հայաստանում բուժվեր վերջին կորոնովիրուսով հիվանդը, դա չի բերի զբոսաշրջիկների հոսքի արագ վերականգնման, քանի որ հիմնական այցելուների երկրները իրենք են դեռ շարունակում պայքարը համաճարակի դեմ։ Դա չի բերի նաև Ռուսաստանից տրանսֆերների արագ վերականգման, քանի որ Ռուսաստանում ևս պայքարում եմ համաճարակի դեմ, և ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարված։ Բայց դա կարող է բերել առնվազն ներքին տնտեսական ակտիվության մասնակի վերականգման, ուստի բոլորիս շահն է օր առաջ կանգնեցնել վարակի տարածումը, և սկսել մեղմացնել կարանտինը, ինչպես դա արդեն տեղի է ունենում Չինաստանում և Կորեայում։

Որպեսզի վարակի տարածումը կանգնեցվի, պետք է հայտնի լինեն նրա բոլոր օջախները։ Թեև պարետ Տիգրան Ավինյանը պնդում էր անցած շաբաթ, որ դա հնարավոր է անել վարակակիրների և նրանց կոնտակտների տեղորոշմամբ, իրականում առավել արդյունավետ եղանակը մասսայական թեստավորումն է։ Այս իմաստով, Հայաստանը ևս գտնվում է անբարենպաստ վիճակում՝ համաճարակի սկզբից իրականացվել է ընդամենը 4670 անձի թեստավորում, կամ մեկ միլիոն բնակչի հաշվարկով՝ ընդամենը 1575։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, կամ միլիոն բնակչի հաշվարկով՝ մոտ 4000։ Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 (!) թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։ Եթե մի քանի շաբաթ առաջ թեստերը դեֆիցիտ էին, ապա հիմա բազմաթիվ երկրներ դրանք սկսել են արտադրել, առաջացել է դրանց կոմերցիոն շուկա, և պետք է անհապաղ Հայաստան ներկրել առնվազն 50-100 000 արագ թեստ, և մոտ 20 000 ճշգրիտ լաբորատոր թեստեր, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետներում թեստավորվեն ռիսկի գոտում հայտնված բոլոր քաղաքացիները, և արագ իդենտիֆիկացվեն և մեկուսացվեն վարակի հնարավոր օջախները։

Երկրորդ կարևոր գործողությունը ախտահանումն է։ Վարակը կարող է տարածվել ոչ միայն մարդկանց անմիջական շփման միջոցով, այլև հանրային վայրերում տարբեր մակերևույթների վրա հայտնված վիրուսի՝ ձեռքերի վրա, այնտեղից էլ շնչառական ուղիներում հայնվելու միջոցով։ Անցած շաբաթ Երևանի ավագանու մի «սրամիտ» անդամ փորձեց ծաղրել Վրաստանում փողոցների ախտահանումը, այնինչ դա խելամիտ միջոց է, անհրաժեշտ է ախտահանել բոլոր այն վայրերը, որտեղ օրվա ընթացքում մեծ թվով մարդիկ են լինում՝ փողոցները, վերելակները, շենքերի մուտքերի դռները, խանութները, գործող տրանսպորտային միջոցները, աշխատող արտադրական ձեռնարկությունները (մանավանդ սննդի), բանկերը, և այլն։ Սա ոչ միայն կնվազեցնի վարակի տարածման վտանգը, այլև այս պայմաններում կարող է 10-15 հազար ժամանակավոր աշխատատեղ ստեղծել այն մարդկանց համար, որոնք համաճարակի պայմաններում մնացել են առանց աշխատանք, և ապահովել նրանց արժանապատիվ գոյության միջոցներով։

Եվ վերջապես, պետք է մինչև կարանտինի ավարտը նվազագույն սոցիալական աջակցություն ապահովել բոլոր կարիքավորներին, առանց հատուկ հարցնելու, թե որքանով է դա հիմնավորված սովորական պայմաններում։ Եթե ենթադրենք, որ այդպիսի հավելյալ աջակցության կարիք ունի մոտ 400-500 000 մարդ, և այն կազմում է ամիսը մեկ անձի համար մոտ 50 000 դրամ, ապա խոսքը գնում է 20-25 մլրդ դրամ ամսեկան հավելյալ ծախսի մասին։ Սովորական պայմաններում, սա Հայաստանի համար զգալի գումար է, սակայն հիմա այս ծախսը արդարացված է, քանի որ այլապես անհնար կլինի սոված մարդկանց ստիպել պահպանել կարանտինի ռեժիմը և հանրային անվտանգությունը, ինչն անհամեմատ ավելի ծանր հետևանքների կարող է բերել։ Առաջին քայլերն այս ուղղությամբ Կառավարությունն հանրային ճնշման տակ արեց անցյալ շաբաթ, աջակցություն տրամադրելով հարկադիր պարապուրդում հայտնված անձանց և սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներին, բայց այդքանով սահմանափակվել պետք չի, առավել ևս, որ բյուջեով նախատեսված բազմաթիվ ծախսեր հիմա սառեցված են, և ազատված միջոցները կարելի է տրամադրել դրանց սուր կարիքն ունեցող մարդկանց։

Ամփոփելով՝ նշեմ, որ կարանտինի օր առաջ ավարտը բխում է բոլորիս շահերից, բայց այն չի կարող ավարտվել պարզապես պարետի որոշմամբ՝ դրա համար պետք է, որ բուն վարակը հետ նահանջի։ Նրա դեմ պայքարում, ցանկացած ճիշտ կամ սխալ գործողություն միայն մի քանի շաբաթ հետո է ցույց տալիս իր արդյունքը։ Այսօր մենք տեսնում ենք անցալի սխալների արդյունքը, դրա պատճառով արդեն վարակի բազմաթիվ օջախներ են գոյացել, և կարանտինը ընդամենը դանդաղեցնում է նրանց տարածումը։ Հիմա պետք է լինել նախաձեռնող և գործել արագ, և անել վճռական քայլեր՝ այդ դեպքում գուցե ամսվա վերջում արդեն մենք սկսենք տեսնել իրավիճակի բարելավումներ, և հիվանդների թիվը ամսվա ընթացքում հասնելով պիկի, սկսի վերջապես նվազել։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն և համբերություն եմ ցանկանում»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
3 Հուլ
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Արթուր Ղազինյանի հայտարարության վերաբերյալԼՀԿ-ական պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազինԿատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 12 րոպե պտտվելուց հետո (լուսանկար)Հրաժարվել եմ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. «5-րդ ալիքի» տնօրենԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Մկրտչյանի և նրա փաստաբանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը. ՓՊՈղբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 49-ամյա վարորդը մահացել էՓաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարը հանդիպել է գլխավոր դատախազի հետՄաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է տուգանվել Ժան Քաստեքսը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետԿասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներում (տեսանյութ)ԱՄՆ-ն 1 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարելու համար Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ. ԱՆ խոսնակը` տարեց կնոջ կորած դիակի մասինՀՀ-ում կատարվել է պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ Դիմակ կրելու իմպերատիվ պահանջ պարետատան կողմից լրատվական գործունեության համար չկա. ԱշոտյանՄեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել. Փաշինյան (տեսանյութ)Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներՎարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք»-ում են (լուսանկար)Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից. Երևանի քաղաքապետարան Այա Սոֆիայի հետագա կարգավիճակի մասին որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում Արմեն Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հարցը Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում. Արմեն ՄելիքբեկյանԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո» Կրակային պատրաստության գործնական պարապմունք` զորամասերից մեկում Վաղը միասնական քննություն կանցկացվի 23 քննակենտրոններում Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է․ վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ Օր առաջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Մարգարիտ ԵսայանCovid-19 նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերինԴիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Արցախ Փաշինյանի կառավարման շրջանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես դժբախտության ժամանակաշրջան․ ՎանեցյանԿորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրըՎրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Ընդդիմադիր դաշտի գերնպատակը իշխանափոխությունը չէ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը․ Ֆարմանյան Վաղ առավոտից քննիչները խուզարկություն են կատարում Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում․ Մակինյան Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին Փաշինյանի գործողություններին հավանություն է տալիս 85%-ը, ինչպես 2018-ի ապրիլին՝ Սերժ Սարգսյանին․ «GALLUP»COVID-19-ի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներում ընտանեկան մթնոլորտ է. Նիկոլ Փաշինյան Միշտ ունենալու եմ քաղաքական գնահատականներ տալու ժամանակ․ Թորոսյանը հրաժարական չի տա (տեսանյութ) Ակնկալում եմ, որ ոստիկանությունը պատշաճ որոշում կկայացնի. Արամ Վարդևանյան Ինչ է պատմել Արսեն Թորոսյանը դատարանին (տեսանյութ) ՍԴ-ի կազմը կարող է Դենդրոպարկում էլ նիստ անել․ Հովհաննես ԽուդոյանՍիս համայնքում ինքնակամ կառուցված ձկնաբուծարանն օրինականացվել էԿես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ Հենց հիմա ոստիկանները Արմնյուզում են. Լիկա Թումանյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված
Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանՖոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)«Երբ գյումրեցին ասում է՝ ես գյումրեցի եմ, դիլիջանցին՝ դիլիջանցի եմ, նորմալ է, բայց, երբ երևանցին ասում է՝ ես երևանցի եմ, չգիտես ինչու, ընկալվում է տարանջատում»Սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու․ Արման Եղոյան Իմ Լույսը գնա՜ց․ Կարեն Չիլինգարյանի կնոջ հուզիչ գրառումըԶավեշտալի դեպք Հայաստանում. կիսամերկ վիճակում պառկած են ավտոմեքենայի մեջ «Նորից միասին». Բելլա Քոչարյանն ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել «Օրը ցերեկով, Երևան. սա է Նիկոլի երազած Հայաստանը» Ընտանիքը 8 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում. Աննա Հակոբյանը նրանց վտարում է տրամադրված բնակարանից (տեսանյութ)Ամեն առավոտ՝ 8.00-ին, ամենապարտաճանաչները․ Ռոբերտ Քոչարյանը թոռան հետ՝ հեծանիվ քշելիս (տեսանյութ)
Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան «Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԵվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենԿրակոցներ՝ Երևանում. սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան (տեսանյութ)Տեսախցիկն արձանագրել է Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ) Ֆոտոշարքով փորձել ենք ցույց տալ, թե ինչպես են կանայք, այլ մարդիկ ստորացվում տղամարդկանց կողմից (տեսանյութ)
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըՄոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)Ձեր քթի տակ մարդկանց մահի վրա փող են աշխատում․ Արմեն Գրիգորյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)«Աննան հիմա նման է կոլխոզի նախագահի կնգա». վարչապետի տիկնոջ նախկին վարսահարդարԵվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԱրտակ Ալեքսանյանը լուրջ վնասվածքներ է ստացել. նրան վիրահատում ենՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին