Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հոսպիտալացրել են․ «ՌԻԱ Նովոստի»
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հոսպիտալացվել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անգլիայի ազգային առողջապահության համակարգի ղեկավարությանը մոտ աղբյուրը:
«Նրան կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ, վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ունի բարձր ջերմություն։ Նրա բժշկի առաջարկությամբ՝ նրան տեղափոխել են հիվանդանոց: Միևնույն ժամանակ, Դաունինգ Սթրիթը հավաստիացրել է, որ նա շարունակում է ղեկավարել կառավարության նիստերը և կապի մեջ է կառավարության հետ: Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դարձել մարտի 27-ին: