«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

Անշարժ գույքի շուկան անկում է ապրելու․ 168.am

Общество

168.am-ը գրում է. «Անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկան չափազանց զգայուն է տնտեսական ու ֆինանսական ցնցումների նկատմամբ։ Սովորաբար այն շատ արագ է արձագանքում նման դրսևորումներին։ Թեև այս անգամ գործ ունենք մի փոքր այլ իրավիճակի հետ, այնուհանդերձ ենթադրվում է, որ կորոնավիրուսը չի շրջանցի նաև այս ոլորտը։ Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։

Մինչ այդ, պետք է արձանագրել, որ վերջին 2 տարիներին բնակարանային շուկան գտնվում էր ակտիվ գնաճի փուլում։ Գները արագորեն բարձրանում էին, չնայած դրա համար տնտեսական զարգացումներից բխող բավարար հիմքեր չկային։

Ճիշտ է, անցած տարի պաշտոնապես Հայաստանում 7,6 տոկոս տնտեսական աճ արձանագրվեց, բայց հասարակության եկամուտների էական փոփոխություն տեղի չունեցավ։ Եթե համարենք, որ եկամուտների փոփոխություններն արտահայտվում են առաջին հերթին՝ աշխատավարձի տեսքով, ապա միջին աշխատավարձն անցած տարի ավելացավ ընդամենը 5,8 տոկոսով։ Սա շատ չէր տարբերվում նախորդ տարիների միտումներից։ Բայց դա չխանգարեց, որպեսզի բնակարանների գներն ակտիվորեն բարձրանան և շարունակեն բարձրանալ նաև այս տարվա սկզբին, կամ մինչև Հայաստանում կորոնավիրուսի ի հայտ գալը։

Աճն ակնհայտ է հատկապես մայրաքաղաքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Երևանի բնակարանային շուկայում գնաճը կազմել է 16,5 տոկոս։

Թանկացել են նաև մարզերի բնակարանները։ Թեև այս դեպքում տեմպն ավելի ցածր է՝ 1 տարում 6,8 տոկոս, ինչը պայմանավորվել է մարզերի առանձին բնակավայրերում դիտարկված ոչ միայն գնաճային, այլև գնանկումային երևույթներով։ Ասենք՝ Վերդենիսում վերջին 1 տարում բնակարաններն էժանացել են ավելի քան 10 տոկոսով, Մարտունիում՝ 8 տոկոսով։ Բնակարանների գները նվազել են նաև Ջերմուկում, Ալավերդիում, Սպիտակում, Ստեփանավանում և Քաջարանում։

Ի տարբերություն նրա, որ մարզերի առանձին բնակավայրերում նաև գնանկում կա, Երևանում բնակարանները համատարած թանկացել են։ Ամենաբարձր գնաճն արձանագրվել է Աջափնյակում։ Այն հասնում է գրեթե 20 տոկոսի։ 1 տարում այստեղ բնակարանները թանկացել են 53 հազար դրամով։ Աջափնյակում միջին գներն այս տարվա փետրվարին հասել էին 321 հազար դրամի։

Եթե տոկոսային հարաբերությամբ շուկայում առաջատարն Աջափնյակն է, ապա գումարայինով՝ Կենտրոնը։ Չնայած այստեղ բնակարաններն առանց այդ էլ ամենաթանկն են՝ դրանց գներն ամենաշատն են բարձրացել։ Այս տարվա փետրվարին 1 քառակուսի մետրի միջին գինը Երևանի Կենտրոն վարչական տարածքում 89 հազար դրամով բարձր է նախորդ տարվա նույն ամսվանից։ Տարադրամով արտահայտված թանկացումը 1 քառակուսի մետրի հաշվով անցնում է 180 դոլարից։

Երևանի կենտրոնում բնակարանների միջին գներն այս տարվա փետրվարին հասել են 665 հազար դրամի։ Այն համարժեք է եղել 1360-1370 դոլարի։

Իհարկե, կենտրոնի առանձին հատվածներում գներն ավելի բարձր են։ Խոսքը, մասնավորապես, փոքր կենտրոնի մասին է։ Այստեղ 1 քառակուսի մետր բնակարանի միջին գինը 780 հազար դրամ կամ 1,6-1,7 հազար դոլարի կարգի է։

Կենտրոնում կարելի է նաև ավելի էժան բնակարաններ ձեռք բերել, բայց երկրորդ, երրորդ գոտում, որտեղ գները յուրաքանչյուր մետրի համար, ըստ Կադաստրի կոմիտեի՝ տատանվում են 1100-1200 դոլարի սահմաններում։

Չնայած ամենաշատ թանկացումն արձանագրվել է Երևանի կենտրոնում, այնուհանդերձ այստեղ է կենտրոնացած ամենաբարձր պահանջարկը։ Մի բան, ինչը կարող էր կապված լինել մի քանի գործոնների հետ։ Մասնավորապես դրա վրա կարող էր ազդել դրսից թելադրված պահանջարկը, որի պարագայում վճարունակությունը սովորաբար շատ ավելի բարձր է։

Թանկ բնակարանային շուկայի վրա ազդող մյուս գործոնը, ըստ էության, ներսում որոշ մարդկանց ձեռքին կուտակված ազատ կապիտալն էր, որը տնտեսության փոխարեն՝ իր համար ավելի ապահով տեղ էր գտել։ Առավել ևս, որ շուկան գնաճային էր և կարող էր նաև լրացուցիչ եկամուտներ ապահովել։

Արաբկիրում, որը կենտրոնից հետո Երևանի բնակարանային շուկայի հաջորդ ամենաթանկ հատվածն է, 1 տարում գները բարձրացել են 68 հազար դրամով։ Այս տարվա սկզբին Արաբկիրում բնակարանների միջին գները յուրաքանչյուր մետրի հաշվով տատանվել են 460-462 հազար դրամի շրջակայքում։

Քանաքեռ-Զեյթունում գնաճը կազմել է 16,6 տոկոս։ Փետրվարին միջին գինը եղելէ 338 հազար դրամ, ինչը 48 հազարով ավելի է նախորդ տարվանից։

Նոր Նորքում բնակարանները թանկացել են՝ 47 հազար, Ավանում՝ 38 հազար, Էրեբունի վարչական տարածքում՝  37 հազար դրամով։ Երևանի այս հատվածներում գները տատանվում են, համապատասխանաբար՝ 297 հազար, 301 հազար և 295 հազար դրամի սահմաններում։ Այն համարժեք է գրեթե 620-630 դոլարի։ Շենգավիթի բնակարանային շուկայում 1 քառակուսի մետրի արժեքը բարձրացել է 47 հազար դրամով՝ հասնելով 305 հազարի։ Դավիթաշենում բնակարանները թանկացել են 46 հազար դրամով։ Միջին գինը մայրաքաղաքի այս հատվածում կազմում է 348 հազար դրամ։ Մալաթիա-Սեբաստիայում գները բարձրացել են 47 հազար դրամով՝ անցնելով 296 հազարից։

Մայրաքաղաքում ամենաէժան բնակարանային շուկան Նուբարաշենում է։ Մինչև կորոնավիրուսը, այստեղ գները տատանվում էին 190 հազար դրամի սահմաններում, ինչը նախորդ տարվանից բարձր է շուրջ 19 հազար դրամով։

Բնակարանները շարունակել են թանկանալ նաև այս տարվա սկզբին։ Հունվարին մայրաքաղաքում միջին գնաճը կազմել է՝ 0,6, մարզերում՝ 0,5 տոկոս։ Փետրվարին մարաքաղաքում գները բարձրացել են՝ 1,1, մարզերում՝ 0,9 տոկոսով։

Թե ինչպիսի՞ն կլինեն բնակարանային շուկայի զարգացումները կորոնավիրուսից հետո, գուցե շուտ է գնահատականներ տալ։ Բայց այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ, լավատեսության հիմքեր չի տալիս։ Տնտեսական իրավիճակի վատացումը բերելու է գործազրկության ավելացման և մարդկանց եկամուտների նվազեցման։ Իսկ դա բնավ էլ անշարժ գույքի ու բնակարանային շուկայի օգտին չէ։

Սովորաբար տնտեսական ճգնաժամերի ընթացքում և դրանց հաջորդող շրջանում անշարժ գույքի պահանջարկը կրճատվում է։ Դա բերում է նաև գների նվազեցման»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС
Самое популярное