ԱՄՆ֊ում, 51 տարվա համատեղ կյանքից հետո, ամուսինները միաժամանակ մահացել են կորոնավիրուսից․ НТВ
ԱշխարհԱՄՆ֊ում ամուսինները, 51 տարվա համատեղ կյանքից հետո, մահացել են կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում ՝ վեց րոպեի տարբերությամբ:
74-ամյա Ստյուարտը և 72-ամյա Ադրիանը մահացել են մարտի 29-ին: Նախկինում նրանց երկուսի մոտ էլ ախտորոշվել էր մեղմ թոքաբորբ, բայց զույգի վիճակը վատացել է: Ստյուարտը, ով ասթմա ուներ, հոսպիտալացվել էր, իսկ Ադրիանը՝ ուղարկվել տուն։ Ավելի ուշ տղամարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Ավելի ուշ ամուսինների հարազատները համաձայնություն են տվել՝ նրանց անջատելու կենսապահովման սարքից, բայց խնդրել են, որ նրանց հնարավորություն տրվի միևնույն սենյակում գտնվելու։