Արագածոտնի մարզի ավելի քան 500 ընտանիք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից աջակցություն է ստացել (տեսանյութ)
Տեսանյութեր«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ամբողջ տարածքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը:
Հերթական անգամ առաջնային անհրաժեշտության սննդամթերք են ստացել Արագածոտնի մարզի 500-ից ավելի անապահով ընտանիքներ: Նկատի ունենալով ստեղծված վիճակն ու տեղաշարժման սահմանափակումները՝ հիմնադրամի աշխատակիցները սննդամթերքը հասցրել են բնակարաններ: