Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 6667 արձանագրություն. նոր տվյալներ է ներկայացրել փոխոստիկանապետը
ՀասարակությունՓոխոստիկանապետ Հայկ Մհրյանը մամուլի ասուլիսին ներկայացրեց վերջին օրերին ոստիկանության կատարած աշխատանքները:
«Մոտ 27 մեկուսացված վայրերում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կայուն պահակակետեր են հաստատվել: Մեկուսացված վայրերում ոստիկանների օրական քանակը կազմում է 137 հոգի, աշխատանքն իրականացվում է 24 ժամյա ռեժիմով: Դեպի Արցախ տանող ճանապարհները ևս հսկվում են»,-ասաց նա:
Մհրյանի խոսքով՝ ոստիկանությունը շարունակում է տնտեսվարող մի շարք սուբյեկտներին իրազեկելու գործընթացը, որը ընթացքում տեղեկացնում են սահմանափակումների և դրանց խախտման հետևանքների մասին:
«Այդ աշխատանքների տնտեսվարողներին բաժանվել է մոտ 2138 իրազեկում և դադարեցվել 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Շարունակվում է նաև վարչական տարածքներում անձանց ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով իրականացվող աշխատանքները: Վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով, արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ: 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցվել են երրորդ և ավելի ուղևորներ հանդիսացող քաղաքացիներ, իսկ 69 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,-ասաց նա:
Մհրյանը տեղկացրեց, որ ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ տարածքում հսկողություն է իրականացվել շուրջ 870 հուղարկավորության և հոգեհանգստի արարողության ժամանակ:
Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ այս պահին ոստիականության համակարգում կորոնավիրուսով վարակված 6 ծառայող կա, ևս 16-ը մեկուսացված են: