ԱՄՆ֊ն աղոթում է Բորիս Ջոնսոնի համար․ Դոնալդ Թրամփ
БлогосфераԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում իր զորակցությունն է հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ կորոնավիրուսով հիվանդացության պատճառով հոսպիտալացվելու առիթով։ Նա մասնավորապես ասել է, որ ԱՄՆ֊ի ժողովուրդը աղոթում է Բորիս Ջոնսոնի համար․ նա մեծանուն մարդ է, գերազանց քաղաքական գործիչ ու ղեկավար, և ինքը հուսով է, որ նա կհաղթահարի այս վիրուսը։