Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն. Փաշինյան
ОбществоԱյս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, սովորաբար ճգնաժամերի արդյունքում այսպես պատահում է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։
Նշենք, որ քաղաքացիներից մեկը հարցնում էր վարչապետից՝ ե՞րբ են վարձով բնակարանների գները կարգավորվելու օրենքի շրջանակներում. «Ում մտքով ինչ գին անցնում է՝ ասում են։ Միջին վիճակով վարձով տունը սկսում է 100 հազար դրամից, գոնե լինի գնահատման համակարգ ու պարտադիր վարձակալման պայմանագիր»։
Վարչապետն էլ պատասխանեց. «Այս ճգնաժամային պայմաններում վարձով տների գները կընկնեն, ինչն այդքան էլ լավ չէ, որովհետեւ կարծում եմ, որ պետք է ոչ թե վարձով տների գներն ընկնեն, այլ պետք է աշխատենք, որ քաղաքացիների եկամուտներն ավելանան»։