Ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակի օր չի նշվում. հարց՝ Փաշինյանին
ОбществоԳործնականում շատ վատ վիճակում ենք, որովհետեւ տարվա մեջ գրեթե բոլոր օրերին եղել են զոհեր՝ շատ մեծ թվով, ավելի պակաս թվով. ամբողջ տարին էլ հիշատակի օր է։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին։
Վերջինս հարց էր ուղղել՝ ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակի օր չի նշվում. «Ապրիլին նշում եք «Քաղաքացու օր», լավ եք անում, ինքս դեմ չեմ, սակայն ապրիլ ամսին կա շատ կարեւոր օր, որի մասին չեք խոսում. ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակի օր»։
Վարչապետը նկատեց, որ այդ օրն ամենաբարձր մակարդակով է նշվում. «Մենք Արցախյան ազատամարտում ունեցել ենք բազմաթիվ զոհեր, հրադադարի հաստատումից հետո նույնպես ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ցավոք, մենք պատերազմական իրավիճակում ենք, գլուխ ենք խոնարհում ապրիլյան պատերազմի զոհերի առաջ»։