Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը հրավիրված են Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին
RightՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց իր ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Բայց ուզում եմ նաեւ ասել, որ հանձնաժողովը մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել, ծավալուն աշխատանք է կատարել: Հիմա հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս, եւ ես հույս ունեմ, որ մինչ այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»,-ասաց նա: