Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները. Արման Թաթոյան
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Այս մասին Թաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, որոնք հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն:
Նա իր աշխատանքում առաքելություն է համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:
«Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,-եզրափակել է Արման Թաթոյանը: