Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1154 նոր դեպք․ Ռիա Նովոստի
ԱշխարհՎերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1154 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7497-ի, ասվում է նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբում:
«Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր 43 մարզերում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ օրս Ռուսաստանում 81 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7497 դեպք, նշվում է շտաբում: