00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աշնանը տնտեսական ճգնաժամի խորացում կլինի․ Մանե ԹանդիլյանՀիվանդանոցներում տեղերը սպառվում են․ Էս տեմպը մի օրում հնարավոր չէ կանգնեցնել․ Փաշինյան (տեսանյութ)«Մեյմանդարի» շուկայում ավտոմեքենան գլխիվայր շրջելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով կան բերման ենթարկվածներԱննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքը (տեսանյութ) Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների. նախկին վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինՔվորումը բարդացնելով՝ հեշտացնում եք հանձնաժողովի նիստերի բոյկոտումը. Թանդիլյան (տեսանյութ) Հանձնաժողովի նախագահը իր ճաշակով չի կարող ներկայացնել ամփոփ տեղեկատվություն (տեսանյութ) Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ Ինչո՞ւ եք բերել նոր օրինագիծ. այդ կետն արդեն կա. Սերգեյ Բագրատյանը՝ Աննա Կարապետյանին (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսի ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ: Դրանց շրջանակում արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվեն արտաքին աշխարհի հետ կապը եւ սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը՝ հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը: Այսինքն՝ նվազագույնի է հասցվել այլ անձանց մուտքը ՔԿՀ-ներ` այսպիսով նվազեցնելով նաեւ COVID19 -ի ներթափանցման հավանականությունը:

Այդ նպատակով Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաեւ բազմաբնույթ կանխարգելիչ այլ միջոցառումներ։ Մասնավորապես՝

ՔԿՀ բնակելի գոտիներում եւ վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում.

Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման եւ արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները եւ կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման եւ ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաեւ քրեակատարողական ծառայողները:

Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց եւ նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ.

Ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ:

Ազատությունից զրկված անձանց, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների ծառայողների եւ աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաեւ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, ինչպես նաեւ չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ Իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով.

1) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու եւ այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ.

2) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակվել եւ քրեակատարողական հիմնարկներին են հատկացվել իրազեկման թերթիկներ, որոնք բազմալեզու են.

3) ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի համար էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով իրականացվել եւ շարունակում են իրականացվել վերապատրաստումներ:

Նշվածից զատ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դարձնելով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):

Հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման եւ ախտահանման համար նախատեսված  նախասրահ: Բացի այդ, նախատեսվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին եւ հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, ներկայում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տուբերկուլոզային եւ նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկ են եւ կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչեւ 150 մահճակալային ֆոնդ:

Կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու նպատակով Արդարադատության նախարարի կողմից պարբերաբար տրվում են ցուցումներ: Բացի այդ, ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները, ապրիլի 2-ին նախարար Բադասյանը գրությամբ դիմել էր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում մեր ջանքերը մեկտեղելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Նշենք, որ մարտի 16-ից մինչեւ մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլի 1-ից հետո պատժից ազատվել է 11 դատապարտյալ (8-ը՝ պատիժը լրիվ կրելով, 2-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 1-ը՝ համաներմամբ), իսկ կալանքից՝ 18 կալանավորված անձ:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանակում ըստ անհրաժեշտության իրականացված թեստերի պատասխանները բացասական են․ ներկայում ազատությունից զրկված որեւէ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։

Ավելի վաղ նաեւ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի աշխատակիցներից հինգի մոտ ախտորոշվել էր COVID-19 եւ նրանց հետ շփում ունեցած 28 անձինք մեկուսացվել էին։ Նշված բաժնի  աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն։

Ամփոփելով վերոգրյալը՝ փաստենք, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է, կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Այս թեմայով
Լրահոս
3 Հուն
Աշնանը տնտեսական ճգնաժամի խորացում կլինի․ Մանե ԹանդիլյանՀիվանդանոցներում տեղերը սպառվում են․ Էս տեմպը մի օրում հնարավոր չէ կանգնեցնել․ Փաշինյան (տեսանյութ)«Մեյմանդարի» շուկայում ավտոմեքենան գլխիվայր շրջելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով կան բերման ենթարկվածներԱննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ Վանաձորի քաղաքապետը կոչով դիմում է իր համաքաղաքացիներինԲուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա Մեր երկրում գործող ո՞ր բժշկական կենտրոնն է ստանձնել ՀՀ վարչապետի բուժման պատասխանատվությունըՎանաձոր՝ «Ինեկոբանկ»․Փաշինյանը խախտման նոր լուսանկար է հրապարակել Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքը (տեսանյութ) Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների. նախկին վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԵկեք ուսումնասիրենք և որոշենք՝ ո՞ր ուղղությամբ հատուկ ջոկատ ուղարկենք. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 165 հազարի սահմանը Հորդորում ենք հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից. ԿԲ «Մեդիա պաշտպան»-ը շուտափույթ առողջացում է մաղթում լրագրողներին Քվորումը բարդացնելով՝ հեշտացնում եք հանձնաժողովի նիստերի բոյկոտումը. Թանդիլյան (տեսանյութ) Հունիսի 3-15-ն անձնագրային և վիզաների վարչությունը, ՃՈ հաշվառման-քննական կենտրոնը չեն գործի Հանձնաժողովի նախագահը իր ճաշակով չի կարող ներկայացնել ամփոփ տեղեկատվություն (տեսանյութ) Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Ինչո՞ւ եք բերել նոր օրինագիծ. այդ կետն արդեն կա. Սերգեյ Բագրատյանը՝ Աննա Կարապետյանին (տեսանյութ)Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվելԲնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 20.4 %-ը բացահայտվել էԿարծում եք՝ հուլիս-օգոստոս ամիսներին երկրում կարող է առաջանալ ճգնաժա՞մ. Մելքումյանը՝ Հովակիմյանին (տեսանյութ) Կորոնավիրուսից մահացած 12 անձանցից ամենաերիտասարդը 46-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 514 դեպք. կա 15 մահԹափառող շների կողմից հարձակման ենթարկված 2․5 տարեկան երեխայի վիճակը կայուն էՎերջապես բոլորին ամեն ինչում մեղադրող Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում. Ավետիք ՉալաբյանԱկունք գյուղի դաշտերում հրթիռ է հայտնաբերվել․ սակրավորներն այն տեղափոխել են զորամաս Գորիսից Երևան են տեղափոխված 5-ամյա երեխայի վիճակը ծանր էԱրցախի նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել «Աչքներս լույս, իհարկե, բայց պապիկ-տատիկների կյանքը ինչո՞ւ ենք վտանգում». լուսանկար՝ Վանաձորի ծննդատնիցՀայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը․ ՈՒՂԻՂ «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մեղավորների փնտրտուք». ՈՒՂԻՂԱստղագուշակ՝ հունիսի 3-ի համարՕրվա խորհուրդ«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին հարկայինի ավագ տեսուչ է նշանակվել«Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը «Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ«Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին«Հրապարակ». «Իմ քայլում» շունչը պահած սպասում են՝ իրավապահներն «անհնազանդներից» ում վրա ինչ դոսյե կհավաքեն«Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը «Ժողովուրդ». Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումիցՈ՞ւմ օգտին է ՄԻԵԴ-ի ուղարրկած պատասխանը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». «Սև ցուցակի» հետքերով«Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Ոստիկանները լրագրող Լուսինե Խաչատրյանին անչափահաս երեխայի հետ վտարել են բնակարանիցՆիկոլ Փաշինյանը հրապարակել է պարետատան որոշումները խախտող քաղաքացիների լուսանկարները
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»