Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է Նոր կադրեր` Հայկ Սարգսյանի հարսանիքից (տեսանյութ) Հրապարակվել են Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման կադրերը (տեսանյութ, լուսանկար) Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը ՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին Ռուսաստանում քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար) Արարատ Գրիգորյանը շարունակում է նախկինների «լավագույն ավանդույթները» 

Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսի ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ

Հասարակություն

Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված մի շարք միջոցառումներ: Դրանց շրջանակում արգելվել են տեսակցությունները (բացառությամբ տեսազանգի, որպեսզի երաշխավորվեն արտաքին աշխարհի հետ կապը եւ սահմանափակումը լինի նվազ միջամտող), հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը, կրոնական ծեսերը՝ հաշվի առնելով վերջիններիս ժամանակ անձանց շփումը: Այսինքն՝ նվազագույնի է հասցվել այլ անձանց մուտքը ՔԿՀ-ներ` այսպիսով նվազեցնելով նաեւ COVID19 -ի ներթափանցման հավանականությունը:

Այդ նպատակով Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է նաեւ բազմաբնույթ կանխարգելիչ այլ միջոցառումներ։ Մասնավորապես՝

ՔԿՀ բնակելի գոտիներում եւ վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում.

Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման եւ արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները եւ կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման եւ ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաեւ քրեակատարողական ծառայողները:

Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց եւ նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ.

Ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ:

Ազատությունից զրկված անձանց, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների ծառայողների եւ աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաեւ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, ինչպես նաեւ չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ Իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով.

1) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու եւ այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ.

2) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակվել եւ քրեակատարողական հիմնարկներին են հատկացվել իրազեկման թերթիկներ, որոնք բազմալեզու են.

3) ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի համար էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով իրականացվել եւ շարունակում են իրականացվել վերապատրաստումներ:

Նշվածից զատ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դարձնելով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):

Հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման եւ ախտահանման համար նախատեսված  նախասրահ: Բացի այդ, նախատեսվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին եւ հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, ներկայում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տուբերկուլոզային եւ նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկ են եւ կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչեւ 150 մահճակալային ֆոնդ:

Կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու նպատակով Արդարադատության նախարարի կողմից պարբերաբար տրվում են ցուցումներ: Բացի այդ, ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարեւորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները, ապրիլի 2-ին նախարար Բադասյանը գրությամբ դիմել էր իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում մեր ջանքերը մեկտեղելու եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով: Նշենք, որ մարտի 16-ից մինչեւ մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլի 1-ից հետո պատժից ազատվել է 11 դատապարտյալ (8-ը՝ պատիժը լրիվ կրելով, 2-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 1-ը՝ համաներմամբ), իսկ կալանքից՝ 18 կալանավորված անձ:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանակում ըստ անհրաժեշտության իրականացված թեստերի պատասխանները բացասական են․ ներկայում ազատությունից զրկված որեւէ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։

Ավելի վաղ նաեւ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Պահպանության բաժնի աշխատակիցներից հինգի մոտ ախտորոշվել էր COVID-19 եւ նրանց հետ շփում ունեցած 28 անձինք մեկուսացվել էին։ Նշված բաժնի  աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն։

Ամփոփելով վերոգրյալը՝ փաստենք, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է, կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուտելու ընթացքում կարելի՞ է ջուր խմել, թե՞ ոչ Սիրիայում երկու թուրք զինվոր է սպանվել, ևս երկուսը` վիրավորվել Հայկ Սարգսյանի ու կնոջ շքեղ լուսանկարը Ռուս խաղաղապահներն առաջին անգամ օգություն են տրամադրել Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց․ ՌԴ ՊՆ Ահա այսպիսի տեսք պետք է ունենային պարեկային ավտոմոբիլները. Դանիել Իոաննիսյան «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»․ Սիլվա Հակոբյանը կիսվել է դստեր մկրտության լուսանկարով Արագածոտնի մարզում Ford Transit-ը բախվել է կայանված Nissan X-Trail-ին. կան վիրավորներ«Սեքսուալ». Ժաննա Բուտուլյանի ծովափնյա լուսանկարը«Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսին մասնակցելու ենք «էթնոթեք» կոնցեպտով` հնի ու նորի հետաքրքիր համադրությամբ. Վահան Քերոբյան Բազմամարդ ցույցեր` Փարիզում. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ) Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն աճ է գրանցվելՎիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է Իրանի պանթյուրքիստները բողոքի ակցիա են կազմակերպել (տեսանյութ)Նոր կադրեր` Հայկ Սարգսյանի հարսանիքից (տեսանյութ)Հրապարակվել են Ռուսլան Աբովյանի սպանության մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման կադրերը (տեսանյութ, լուսանկար)«Հիասքանչ»․ Նունե Եսայանի ծովափնյա լուսանկարը Այս պահին Արցախում ապրում է ավելի քան 120,000 հայ․ Մանե Թանդիլյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը ՄԻՊ-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական ԶՈՒ-երը Վերին Շորժայի ուղղությամբ կրակել են նաև հուլիսի 24-ին Բրիթնի Սփիրսը որպես բողոքի նշան մերկացրել է կուրծքը (լուսանկար)Նախօրեին անհանգիստ ողջ գիշեր մի բանի մասին եմ մտածել․ Արման Բաբաջանյան Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարարին Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի Սեքսապաթոլոգների 7 խորհուրդ, թե ինչպես կատարելագործել տեխնիկան անկողնումՌուսաստանում քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալի սպանության գործով ձերբակալված կա Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր (լուսանկար) Արարատ Գրիգորյանը շարունակում է նախկինների «լավագույն ավանդույթները»Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու. ԿԳՄՍ փոխնախարար Սրբուկը գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Շուլիի հարսանիքն էՄենենդեսը Թուրքիայի կողմից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին Առաջին կադրերը՝ Հայկ Սարգսյանի և հայտնի գործարարի թոռնուհու հարսանիքիցՄեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը. Նաիրա Զոհրաբյանը իրավապաշտպան ՀԿ է հիմնելԳոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը (լուսանկարներ)Ստեփանակերտում նորակառույց թաղամասի շինհրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՎիկա Մարտիրոսյանն ու ամուսինը մկրտել են իրենց որդուն (լուսանկար)Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾՀամացանցում է հայտնվել Ռուսլան Աբովյանի սպանության կադրերը. կասկածյալը Չեչնիայի քաղաքացի է (տեսանյութ)Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի հատուկ բանագնաց Դիոնին Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթինՆիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը (տեսանյութ) Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ» Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դինԱնահիտ Ավանեսյանը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ խոսել է պատվաստումների մասին Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի տան պահակին. Armlur.am (տեսանյութ)Տոկիո 2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճելՄեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 947 նոր դեպքՈստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Ամենադիտված