Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ասուլիսը՝ ուղիղ
ՏեսանյութերԱրցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցել էին, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն ստացվել են՝ մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:
«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով», - նշվում է հաղորդագրության մեջ: