Բերման ենթարկված 67-ամյա տղամարդը մեքենայից գողացել էր բջջային հեռախոս, բաճկոն ու բանալիներ (տեսանյութ)
VideoՈստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը Սեբաստիայի փողոցում կայանված իր մեքենայից գողություն են արել։ Հափշտակել էին բջջային հեռախոս, բանալիներ, բաճկոն։
Մարտի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 67-ամյա մի տղամարդու։
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացվել քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։