Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետ Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ Ոստիկանությունը կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում. ոստիկանապետի ուղերձը Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Եթե հստակ նպատակ ու ծրագիր ունենանք, ապա կհասնենք մեր երազանքին 

Լևոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով

Հասարակություն

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքում հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Տեր-Պետրոսյանը մի շարք խորհուրդներ է տալիս՝ ինչ անել համավարակի պայմաններում։

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջևից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, և պատասխանատվության բարձր գիտակցությամբ։

Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։ Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեև ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի կարևոր դերակատարությունը։

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության։

Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ, ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետևյալ անհրաժեշտ քայլերը.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը։

Վերջում թերևս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլև իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սիրիահայ ընտանիքն արժանացավ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակի Ղազախստանում շենքի վրա պատկերվել է ՀՀ դրոշն ու զինանշանը (տեսանյութ) Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք Շունը կծել է 2-ամյա տղայի սեռական օրգանը. այժմ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակումՊրեմիերա․ Վրեժ Կիրակոսյան՝ «Հայոց զորքը հարթավայրում» (տեսանյութ) Ադրբեջանական ողբերգություն. Դասագրքերում «հայտնաբերվել են» հայկական դրոշի գույները Բրազիլիայի ամենասեքսուալ կինն ապահովագրել է իր հետույքը (լուսանկարներ)Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, դա մեր բոլորի երազանքն է. Արայիկ Հարությունյան «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը՝ «Զվարթնոց» տաճարում. ուղիղ Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետՀաղորդավարուհին զբոսնել է ամբողջովին մերկ վիճակում (տեսանյութ)Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով (տեսանյութ) Դեմ չեմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի. Արսեն Թորոսյան Հնդկաստանում 5 դուստրերի հայրը կտրել է հղի կնոջ որովայնը` պարզելու, թե արդյոք երեխան տղա է«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացան բուժաշխատողները Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն. Մարուքյան Հայաստանի զարգացման ո՞ւմ ռազմավարությունն է ավելի իրատեսականՊատրաստակամ ենք՝ շարունակելու համատեղ աշխատանքը Հայաստանի հետ. Մոլդովայի վարչապետ Փաշինյանի խայտառակ շփոթությունը (տեսանյութ) Պարելը նորմալ երևույթ ա. Աշոտ Փաշինյանը՝ տարածված տեսանյութի մասին (տեսանյութ) Արթիկ քաղաքի գերեզմանատանը հայտնաբերվել է 68-ամյա տղամարդու դի «Մերժվածներից» ում ընկերություններն են առանց մրցույթի գնումների բացարձակ առաջատարները3 ոսկե մեդալ՝ Բալկանյան երկրների առաջնությունից Նոր չարտերային չվերթներ` Մոսկվայից դեպի Երևան. տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլիՀրդեհ` Մոլդովական փողոցում (տեսանյութ) Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն Ինչ փոխվեց Աննա Հակոբյանի կոչերումԿանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ Երևանը՝ այսօր երկնքում սավառնող ՍՈՒ-30 կործանիչի օդաչուի աչքերով (տեսանյութ) Կատակում են կենդանիները (զվարճալի լուսանկարներ)Պապիկյանը մտահոգություն է հայտնել Հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքի վերաբերյալ Դադարեք անընդհատ ցուցադրել ձեր «գլամուրային սիրային կյանքը». Արիանայի ընկերուհին՝ Լևոն ԱրոնյանինԱռողջապահական ոլորտի պայքարը կորոնավիրուսի դեմ միանշանակ հաջողված է․ Արսեն Թորոսյան Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահըՍեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի անկախության օր» է հռչակվել Վրաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի 4-ամյա երեխան «Մեգամոլում» մետաղյա ձողով վնասել է աչքը․ ծնողը ահազանգում է Գրիգոր Խաչատրյանը և Մակիչ Մարգարյանը վաստակավոր արտիստի կոչում են ստացել Լևոն Քոչարյանի անակնկալը Սիրուշոյին (տեսանյութ) Ավտովթար Սյունիքի մարզում. կա 5 վիրավոր, որից 2-ը երեխաներ ենՏաքսու վարորդը պետք է կարողանա հաճախորդի դեմքին նայելով հասկանալ, թե որ երաժշտությունը հաճելի կլինի նրան. Փաշինյան Լեմպարդը քննադատել է թիմի դարպասապահին «Լիվերպուլի» դեմ խաղում սխալի համարՍերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)«Վարչապետը, անմար կրակը». Մանե Գևորգյանը լուսանկար է հրապարակելԱշնանային Էդինբուրգը (լուսանկարներ)ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել ենՈստիկանությունը կանգնած է նորացող Հայաստանի զարգացման առաջնագծում. ոստիկանապետի ուղերձը Կորոնավիրուսի դեմ «Արեպլիվիր» դեղամիջոցը արդեն Մոսկվայի դեղատներում է
Ամենադիտված