Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՀԿ-ի աշխատանքը նոր կորոնավիրուսի բռնկման համատեքստում․ ՏԱՍՍ
ԲլոգոսֆերաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում խստորեն քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքը` կորոնավիրուսային համաճարակի համատեքստում: «ԱՀԿ-ն ֆինանսավորվում է հիմնականում Միացյալ Նահանգների կողմից, բայց, չգիտես ինչու, կենտրոնանում է Չինաստանի վրա: Մենք դա լավ կուսումնասիրենք»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, Թրամփը պնդել է, որ ԱՀԿ-ն ԱՄՆ-ին առաջարկել է չդադարեցնել Չինաստանից ուղևորների ընդունելությունը, երբ կորոնավիրուսի տարածումը նոր էր սկսվում: «Բարեբախտաբար, ես անմիջապես մերժեցի նրանց խորհուրդը՝ մեր սահմանները բաց պահել Չինաստանի համար: Հետաքրքիր է՝ ինչու մեզ այդպիսի սխալ առաջարկություն արեցին», - երեքշաբթի օրը գրել է ԱՄՆ առաջնորդը Թվիթերում: