Ինչքան կլինի փոխարժեքի կուրսը՝ չգիտեմ, գիտեմ մի բան․ ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա․ Արտակ Մանուկյան
ԲլոգոսֆերաԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փոխարժեքի կուրսին։
«Հարգելիներս, քանի որ շատերն են հարցնում բա ասում էիք ֆինանսական կայունության մասով խնդիր չկա․․․տեսեք դոլարի կուրսը 500-ից թռել է․․․ասեմ, որ ֆինանսական կայունությունը չի նշանակում ԿԱՅՈՒՆ փոխարժեք, երկրորդ այն, որ ֆինանսական շուկայում անորոշությունը որոշակիորեն կրճատվում է խոսում է նաև մարժայի (առքի ու վաճառքի կուրսերի տարբերության) նվազումը և կայունացումը 3-4 դրամի սահմաններում․․․Ավելին, ներկա պահին դոլարի փոխարժեքն էլ 500-ից դեպի ներքև է՝ հիշեցնեմ, որ իմ գրառման պահին փոխանակման կետերի կողմից մեծածախ առքի կուրսը 493 էր․․․
Ինչ կլինի, ինչքան կլինի փոխարժեքի կուրսը ես չգիտեմ, գիտեմ մի բան` ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա։
Հ․Գ․ Ի դեպ որոշ "տնտեսագետների" դիտարկումներին էլ, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն մեղմ ասած լուրջ չեմ վերաբերվում․․․․», - գրել է պատգամավորը։