00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենՌուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան Մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը․ Արմեն Գրիգորյան Խախտումներ՝ Երևանի մանկապարտեզներում․ ՍԱՏՄ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է վատ պայմաններում. հայտարարությունԱնորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Ո՞նց վերադառնանք Հայաստան, երբ հյուպատոսարանն ու դեսպանատունը չեն աշխատում․ ՀՀ քաղաքացի

Տեր-Պետրոսյանի առաջին քայլը. Փաշինյանին ցանկանում են «խաղից դուրս» թողնել

Երեկ «ilur.am» կայքում հրապարակվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որի գլխավոր «մեխը», թերևս, այն էր, որ համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ և այս իրավիճակում՝ իշխանություններին քննադատելը, նրան դեմ «երկրորդ ճակատ» բացելը, Տեր Պետրոսյանի գնահատմամբ՝ դավաճանություն է: Բնավ էլ զարմանալի չէ, որ Տեր-Պետրոսյանը երկրի ու աշխարհի համար օրհասական այս պահին հրապարակավ հայտնում է իր դիրքորոշումը, ընդ որում՝ պետք է խոստովանել, որ դա կորոնավիրուսային այս ժամանակաշրջանում Հայաստանում հնչած բացառիկ քաղաքական խոսք է՝ պետական գործչի հստակ ձևակերպումներով։ Սրանով հանդերձ՝ առաջին նախագահի ընտրած պահը խիստ ուշագրավ է։
 
Ակնհայտ է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չունեն հանրային աջակցության այն մակարդակը, որին տիրապետում էին հեղափոխությունից ամիսներ անց, իշխանությունների վարած քաղաքականությունը, որը չի հանգեցրել հանրության լայն զանգվածների սոցիալ-տնտեսական պայմանների կտրուկ բարելավմանը և դրան գումարած՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին ցուցաբերած ակնհայտ դանդաղկոտությունը, իրավիճակի հանդեպ վերահսկողությունը կորցնելը՝ էականորեն հարվածել են իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին: Այսօր իշխանությունները գեներացրել են բոլոր ռեսուրսները համաճարակի հետագա տարածումը կանխելու համար՝ քաջ հասկանալով հետևանքները: Եվ այս փուլում, երբ Փաշինյանը և իր թիմը գտնվում են ընդդիմադիր դաշտից հնչող լուրջ և օբյեկտիվ քննադատության տակ՝ նրանց օդի և ջրի պես անհրաժեշտ է քաղաքական կշիռ ունեցող գործչի աջակցության խոսքը, այն պարզ պատճառով, որ աղբյուրները, որտեղից Փաշինյանը կարող է սպասել նմանատիպ աջակցություն, խիստ սահմանափակ են, իսկ վարչապետին և նրա թիմին սատար կանգնող գործիչների քաղաքական կալիբրը թերահավատություն է առաջացնում նրանց հնչեցրած գնահատականների հանդեպ, կամ էլ նրանց խոսքը, պարզապես, չի հասնում լսարանին: Եվ այս դեպքում Փաշինյանին այլ բան չի մնում, քան գործի դնել «ծանր հրետանին»՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, ում աջակցության խոսքը իշխանությունների համար այս օրերին քաղաքական հումանիտար օգնության արժեք ունի:
 
 
 Սակայն չի կարելի բացառել, որ Տեր-Պետրոսյանի հոդվածով հանդես գալու իրական մոտիվացիան բոլորովին այլ է: Բանն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը, առնվազն, չորս անգամ հրապարակայնորեն մեղադրել է Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրությունները կեղծելու և Հայաստանում կոռուպցիոն համակարգի հիմնադիր լինելու մեջ: Ասել է թե, Նիկոլ Փաշինյանը Տեր Պետրոսյանին ամբողջությամբ նախկին համակարգի մաս է համարում և հենց այս հանգամանքով պայմանավորված՝ առավել քան տարակուսելի է, որ Տեր-Պետրոսյանը այսօր աջակցության կոչ է հղում՝ իրեն «կոռուպցիայի կնքահայր» անվանած Փաշինյանին:
 
Բանն այն է, որ հոդվածի մեջ Փաշինյանի անձին որևէ անդրադարձ չի կատարվում, առաջին նախագահը խոսում է իշխանություններին նեցուկ կանգնելու անհրաժեշտության մասին: Արտակարգ դրության պայմաններում իշխանությունը փաստացի Պարետինն է, քանի որ համաճարակի պայմաններում պարետատունը և առողջապահության նախարարությունն են օժտվել գրեթե անսահմանափակ լիազորություններով, վարչապետի անձը և գործոնը այս իրավիճակում՝ Տեր-Պետրոսյանի նշած «պատերազմական դրության» ժամանակ, մղված են երկրորդ պլան: Հետևաբար, չի կարելի բացառել, որ Տեր-Պետրոսյանը բնավ էլ պատահական չէ «մոռացել» Նիկոլ Փաշինյանին, այդպիսով ակնարկելով՝ վերջինիս «խաղից դուրս» վիճակի մասին, օգտվելով առիթից, որ Փաշինյանի դիրքերը այսօր կտրուկ սասանվել են, լեգիտիմության պաշարն էլ՝ զգալիորեն կրճատվել և չի բացառվում, որ աջակցության խոսքը ուղղված էր ոչ թե Փաշինյանին, այլ նրա հավանական փոխարինողներին: Այս տեսանկյունից համերաշխության և հրադադարի կոչը՝ ուղղված  «նախկիններին» և «իշխանությանը»,  աշխատում է հենց Փաշինյանի դեմ, քանի որ նա դուրս է մնում այդ դիսկուրսից:
 
Ունի՞ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին քաղաքական «աութի» ենթարկելու առիթներ․ թերևս՝ այո, սակայն այդ առիթները ունեն նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որոնց, ի դեպ, Տեր-Պետրոսյանը նույնպես հիշատակել է իր հոդվածում՝ կոչ անելով զերծ մնալ «իշխանությունների» դեմ երկրորդ ճակատ բացելուց և տեղեկատվական պատերազմ մղելուց: Իրականում՝ որքան էլ մարտավարական հարցերում երեք նախագահները տարբեր մոտեցումներ որդեգրեն, ռազմավարական, այն է՝ Փաշինյանից «ազատվելու» հարցում, նրանց շահերը համընկնում են: Այս տեսանկյունից ուշագրավ է, թե ինչու է առաջին նախագահը պահանջում դադարեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները: Այդ կոչը բխում է գերազանցապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերից, քանի որ հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակը՝ Սարգսյանին «պատին դեմ տալն» էր: Ի դեպ՝ նկատենք, որ վերջին շրջանում քաղաքական գործընթացները զարգանում են մեծամասամբ երրորդ նախագահի սրտով: Ինչ արժե միայն Արցախի նախագահական ընտրությունների օրինակը, որտեղ Սերժ Սարգսյանը անթաքույց և իր բոլոր ռեսուրսներով աջակցում էր Արայիկ Հարությունյանին, ով էլ, ամենայն հավանականությամբ, եթե դեպքերը չստանան ռադիկալ ընթացք՝ կդառնա Արցախի Հանրապետության նախագահ: Քաղաքականության մեջ ինչպես հայտնի է՝ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ, կան միայն շահեր և այդ շահը այսօր թելադրում է երեք նախկին նախագահներին միավորել ջանքերը ՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական թատերաբեմից հեռացնելու համար: Փաշինյանի իշխանության մնալը, կարծես թե, այլևս ձեռնտու չէ երեք նախագահներին և այդ մասին ազդարարող առաջին քայլը արեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր կոչ-հոդվածով:
 
Ստելլա Խաչատրյան
Լրահոս
28 Մայ
Որքանո՞վ «կծանրանա» օլիգարխների «հարկային բեռը» Նոր ՀայաստանումՀՀ 71 քաղաքացիներին տեղափոխող երեք ավտոբուսներն ուղղություն վերցրին դեպի Հայաստան. Վրաստանում ՀՀ դեսպանություն (տեսանյութ)«Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավո՛ր ենք մեծարել ընտանեկան արժեքները...». Սարգիս Գրիգորյան Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք․ Ռիա ՆովոստիԵրևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում Գիորգի Գախարիան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՄիջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ, անցակետեր. Ոստիկանապետ Մենք գիտենք բռունցքվել և հաղթանակած դուրս գալ մեզ վիճակված բոլոր գոյամարտերում. ՊապիկյանՈչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի. Փաշինյան«Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական ենԳեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան մեկ նոր դեպքՉկա երաշխիք, որ նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով. Թորոսյան Ռեյդերը լինելու են շարունակական. Արման Սարգսյան «Հարսնաքարի» ղեկավարի գործով Ռուբեն Հայրապետյանն ու ևս 4 անձ կկալանավորվեն. ՔԿ Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է. վարչապետԿա հանդուգն սուտ և կա ՀՀ կառավարության սուտ. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ) Մարզերում կասեցվել է 12 օբյեկտների գործունեությունը Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվելԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեոյի ուղերձը Իրավիճակը գնալով լրջանում է. Նիկոլ Փաշինյանի առցանց ճեպազրույցը՝ ուղիղԱրայիկ Հարությունյանն իր պետությունն առանց դրոշի է ներկայացնում. Սոնա Աղեկյան (լուսանկար)Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան Մենք պարտավորվում ենք ապահովել հայոց պետականության շարունակակությունը․ Արմեն Գրիգորյան Խախտումներ՝ Երևանի մանկապարտեզներում․ ՍԱՏՄ Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է վատ պայմաններում. հայտարարությունԱնորոշություն, հակասություններ, զավեշտալի դեպքեր. շտապօգնության բժիշկն աշխատանքային առօրյայից է պատմում«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը. Pastinfo.am Օրվա հրամայականն է՝ առաջնորդվել նրանց կերտած արժեքներով. ՀՅԴ-ն նշում է Մայիսի 28-ը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Ո՞նց վերադառնանք Հայաստան, երբ հյուպատոսարանն ու դեսպանատունը չեն աշխատում․ ՀՀ քաղաքացիՍտեփանավան քաղաքի Դենդրոպարկում բարձիթողի վիճակ է տիրում. չեն պահպանում սոցիալական հեռավորությունՎերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղեւորվել են ՀայաստանՄաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին. ԿԳՄՍ նախարարՎրաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Հայաստանին Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ Մանրամասներ՝ Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթներիցՀայ ժողովուրդը բազմաթիվ դժվարություններով հանդերձ՝ կարողացավ վերականգնել պետականությունը․ Լիլիթ Մակունց «Դու բացվել ես»․ Նունե Եսայանի նոր տեսահոլովակը «Չեմ կարող շնչել»․ ԱՄՆ-ում ոստիկանը շնչահեղձ է արել աֆրոամերիկացի կասկածյալին․ CBS News (տեսանյութ)Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ Մեղրիում ունենք 8 նոր դեպք․ մարզպետ Հայրապետյանը պատվիրել է իմ սպանությունը, Տ. Սարգսյանի անունն օգտագործել եմ, որ պաշտպանվեմ. գործարար. 24news.amՆախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ)Մարուքյանը ելքը գտավ իշխանության որոշումը շրջանցելու (լուսանկարներ)Շմայսի որդին ևս 2 ամիս կմնա կալանքի տակԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթեւ դեպքերի տնային բուժումը. ԱՆ Եթե, ըստ Նիկոլի, նախկինները վատն են՝ պետք ա հանդուրժենք, որ ինքը մեր պետությունը տանի կործանմա՞ն․ Մենուա Հարությունյան
Ամենադիտված
Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Արտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը«Չմոռանանք Արտուշ պապիի «իդեալական» տունը»Հրազդանից դեպի Հանքավան հատվածում երկնաքար է ընկել (տեսանյութ)Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետՌեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամովՀրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Դիմակի կրումը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Հայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Բացառիկ կադրեր Գավառում տեղի ունեցած ողբերգական սպանություններից (տեսանյութ)Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջևՄանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Խարկովում ոստիկանները ձերբակալել են մերկ կնոջ՝ իր դստեր գլուխը ձեռքին
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՍոթք գյուղում երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղելՈվ է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily Mail