Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Տեր-Պետրոսյանի առաջին քայլը. Փաշինյանին ցանկանում են «խաղից դուրս» թողնել

Analytical
Երեկ «ilur.am» կայքում հրապարակվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որի գլխավոր «մեխը», թերևս, այն էր, որ համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ և այս իրավիճակում՝ իշխանություններին քննադատելը, նրան դեմ «երկրորդ ճակատ» բացելը, Տեր Պետրոսյանի գնահատմամբ՝ դավաճանություն է: Բնավ էլ զարմանալի չէ, որ Տեր-Պետրոսյանը երկրի ու աշխարհի համար օրհասական այս պահին հրապարակավ հայտնում է իր դիրքորոշումը, ընդ որում՝ պետք է խոստովանել, որ դա կորոնավիրուսային այս ժամանակաշրջանում Հայաստանում հնչած բացառիկ քաղաքական խոսք է՝ պետական գործչի հստակ ձևակերպումներով։ Սրանով հանդերձ՝ առաջին նախագահի ընտրած պահը խիստ ուշագրավ է։
 
Ակնհայտ է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չունեն հանրային աջակցության այն մակարդակը, որին տիրապետում էին հեղափոխությունից ամիսներ անց, իշխանությունների վարած քաղաքականությունը, որը չի հանգեցրել հանրության լայն զանգվածների սոցիալ-տնտեսական պայմանների կտրուկ բարելավմանը և դրան գումարած՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին ցուցաբերած ակնհայտ դանդաղկոտությունը, իրավիճակի հանդեպ վերահսկողությունը կորցնելը՝ էականորեն հարվածել են իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին: Այսօր իշխանությունները գեներացրել են բոլոր ռեսուրսները համաճարակի հետագա տարածումը կանխելու համար՝ քաջ հասկանալով հետևանքները: Եվ այս փուլում, երբ Փաշինյանը և իր թիմը գտնվում են ընդդիմադիր դաշտից հնչող լուրջ և օբյեկտիվ քննադատության տակ՝ նրանց օդի և ջրի պես անհրաժեշտ է քաղաքական կշիռ ունեցող գործչի աջակցության խոսքը, այն պարզ պատճառով, որ աղբյուրները, որտեղից Փաշինյանը կարող է սպասել նմանատիպ աջակցություն, խիստ սահմանափակ են, իսկ վարչապետին և նրա թիմին սատար կանգնող գործիչների քաղաքական կալիբրը թերահավատություն է առաջացնում նրանց հնչեցրած գնահատականների հանդեպ, կամ էլ նրանց խոսքը, պարզապես, չի հասնում լսարանին: Եվ այս դեպքում Փաշինյանին այլ բան չի մնում, քան գործի դնել «ծանր հրետանին»՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, ում աջակցության խոսքը իշխանությունների համար այս օրերին քաղաքական հումանիտար օգնության արժեք ունի:
 
 
 Սակայն չի կարելի բացառել, որ Տեր-Պետրոսյանի հոդվածով հանդես գալու իրական մոտիվացիան բոլորովին այլ է: Բանն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը, առնվազն, չորս անգամ հրապարակայնորեն մեղադրել է Տեր-Պետրոսյանին 1996 թվականի ընտրությունները կեղծելու և Հայաստանում կոռուպցիոն համակարգի հիմնադիր լինելու մեջ: Ասել է թե, Նիկոլ Փաշինյանը Տեր Պետրոսյանին ամբողջությամբ նախկին համակարգի մաս է համարում և հենց այս հանգամանքով պայմանավորված՝ առավել քան տարակուսելի է, որ Տեր-Պետրոսյանը այսօր աջակցության կոչ է հղում՝ իրեն «կոռուպցիայի կնքահայր» անվանած Փաշինյանին:
 
Բանն այն է, որ հոդվածի մեջ Փաշինյանի անձին որևէ անդրադարձ չի կատարվում, առաջին նախագահը խոսում է իշխանություններին նեցուկ կանգնելու անհրաժեշտության մասին: Արտակարգ դրության պայմաններում իշխանությունը փաստացի Պարետինն է, քանի որ համաճարակի պայմաններում պարետատունը և առողջապահության նախարարությունն են օժտվել գրեթե անսահմանափակ լիազորություններով, վարչապետի անձը և գործոնը այս իրավիճակում՝ Տեր-Պետրոսյանի նշած «պատերազմական դրության» ժամանակ, մղված են երկրորդ պլան: Հետևաբար, չի կարելի բացառել, որ Տեր-Պետրոսյանը բնավ էլ պատահական չէ «մոռացել» Նիկոլ Փաշինյանին, այդպիսով ակնարկելով՝ վերջինիս «խաղից դուրս» վիճակի մասին, օգտվելով առիթից, որ Փաշինյանի դիրքերը այսօր կտրուկ սասանվել են, լեգիտիմության պաշարն էլ՝ զգալիորեն կրճատվել և չի բացառվում, որ աջակցության խոսքը ուղղված էր ոչ թե Փաշինյանին, այլ նրա հավանական փոխարինողներին: Այս տեսանկյունից համերաշխության և հրադադարի կոչը՝ ուղղված  «նախկիններին» և «իշխանությանը»,  աշխատում է հենց Փաշինյանի դեմ, քանի որ նա դուրս է մնում այդ դիսկուրսից:
 
Ունի՞ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին քաղաքական «աութի» ենթարկելու առիթներ․ թերևս՝ այո, սակայն այդ առիթները ունեն նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որոնց, ի դեպ, Տեր-Պետրոսյանը նույնպես հիշատակել է իր հոդվածում՝ կոչ անելով զերծ մնալ «իշխանությունների» դեմ երկրորդ ճակատ բացելուց և տեղեկատվական պատերազմ մղելուց: Իրականում՝ որքան էլ մարտավարական հարցերում երեք նախագահները տարբեր մոտեցումներ որդեգրեն, ռազմավարական, այն է՝ Փաշինյանից «ազատվելու» հարցում, նրանց շահերը համընկնում են: Այս տեսանկյունից ուշագրավ է, թե ինչու է առաջին նախագահը պահանջում դադարեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները: Այդ կոչը բխում է գերազանցապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերից, քանի որ հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակը՝ Սարգսյանին «պատին դեմ տալն» էր: Ի դեպ՝ նկատենք, որ վերջին շրջանում քաղաքական գործընթացները զարգանում են մեծամասամբ երրորդ նախագահի սրտով: Ինչ արժե միայն Արցախի նախագահական ընտրությունների օրինակը, որտեղ Սերժ Սարգսյանը անթաքույց և իր բոլոր ռեսուրսներով աջակցում էր Արայիկ Հարությունյանին, ով էլ, ամենայն հավանականությամբ, եթե դեպքերը չստանան ռադիկալ ընթացք՝ կդառնա Արցախի Հանրապետության նախագահ: Քաղաքականության մեջ ինչպես հայտնի է՝ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ, կան միայն շահեր և այդ շահը այսօր թելադրում է երեք նախկին նախագահներին միավորել ջանքերը ՝ Նիկոլ Փաշինյանին քաղաքական թատերաբեմից հեռացնելու համար: Փաշինյանի իշխանության մնալը, կարծես թե, այլևս ձեռնտու չէ երեք նախագահներին և այդ մասին ազդարարող առաջին քայլը արեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր կոչ-հոդվածով:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular