Իսպանիայում իշխանությունները հույս են հայտնել շատ շուտով երկրում նորմալ կյանքին վերադառնալու մասին․ Ռիա Նովոստի
WorldԻսպանական իշխանությունները հույս ունեն, որ երկիրը ապրիլի 26-ից հետո կարող է աստիճանաբար սկսել վերադառնալ նորմալ կյանքին, հայտարարել է կառավարության պաշտոնաան ներայացուցիչ, ֆինանսների նախարար Մարիա Հեսուս Մոնտերոն: Ապրիլի 9-ին երկրի պառլամենտը պետք է երկարաձգի մարտի14-ին ներդրված արտակարգ ռեժիմը մինչև ապրիլի 26-ը:
«Ապրիլի 26-ից սկսած՝ քաղաքացիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանքին», - հարցազրույցում հավաստիացրել է Մոնտերոն: Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չի բացառել, որ արտակարգ ռեժիմը կարող է երկարաձգվել մինչև ապրիլի 26-ը, բայց համեմատաբար ավելի մեղմ ընթացքուվ։
«Կարանտինի ավարտը վերահսկվելու է այնպես, որ վարակների վերսկսման հարցում անսպասելի պիկեր չլինեն։ Մենք հստակ հանձնարարականներ կտանք այն մասին, թե ինչ կարող են և ինչ չեն կարող անել մարդիկ», - ասել է նախարարը: