Հոնկոնգի կենդանաբանական այգում պանդաները 10 տարվա մեջ առաջին անգամ զուգավորվել են (տեսանյութ)
ՏեսանյութերԻն Ին և Լե Լե անուններով պանդաները, որոնք ապրում են Հոնկոնգի Ocean Park կենդանաբանական այգում, 10 տարվա մեջ առաջին անգամ զուգավորվել են: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրում կարանտին է հայտարարվել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Օգտվելով այցելուների բացակայությունից՝ 14-ամյա կենդանիներն սկսել են բազմացման փուլ մուտք գործելու շրջանի նախանշաններ ցուցադրել:
Նշվում է, որ պանդաները բնության մեջ զուգավորվում են մարտից մայիս ընկած ժամանակահատվածում: Անազատության մեջ նրանք ոչ հաճախ են բազմանում:
Ocean Park-ի աշխատակիցները հուսով են, որ պանդաները շուտով ձագուկ կունենան: Հունիսին արդեն պարզ կլինի՝ արդյոք Ին Ինը հղի է, թե ոչ: