00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունըՀանրային վերահսկողությունը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ սրտացավության դրսևորում. Դավիթ ՍանասարյանՌուստամ Բադասյանը՝ ոստիկանության բարեփոխումների մասին (տեսանյութ)24 ժամով կասեցվել է ոսկու շուկայի գործունեությունը Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հունիսի 3-ի դրությամբ դադարեցվել է 1599 կազմակերպության գործունեություն Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է 15 երեխայի հետ Բժիշկները՝ բաց տարածքներում և մեքենայի մեջ ընտանիքի անդամների դիմակ կրելու մասին (տեսանյութ)Ինչո՞ւ ասիմպտոմ դեպքերի համար բուժում չի նշանակվում (տեսանյութ)Քաղաքացին «Բ 58» է խմել՝ մտածելով, որ քննիչը ձերբակալելու է իրեն

Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը. քաղաքագետ

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ։ Կորոնավիրուսային մարտահրավերը ծանր երկընտրանքի առաջ է կանգնեցրել պետությունների ղեկավարներին։ Նրանք պետք է ընտրություն կատարեն մարդկանց կյանքը, առողջությունը և տնտեսությունը փրկելու միջև։

Իդեալականն, իհարկե, «և, և»–ն է, այսինքն՝ անել այնպես, որ վարակի դեմ արդյունավետ պայքարին զուգընթաց տնտեսության շարժիչը մեծ մասով չանջատվի, բայց դրան դժվար է հասնելը։ Թեև արևելյան մի շարք երկրներ, մասնավորապես՝ Հարավային Կորեան, Թայվանը ապացուցում են, որ «և, և»–ը հնարավոր է։

Կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ պարտություն են կրում արևմտյան դեմոկրատիաները։ Այստեղ «կամ, կամ»–ի առաջ են կանգնել՝ արդյունքում երկու «կամ»–երի հարցում էլ լուրջ խնդիրների առաջ կանգնելով։

Քաղաքական գործիչները, փորձագետները և շարքային քաղաքացիները երկու խոշոր խմբի են բաժանվել։

Մի մասը գտնում է, որ ամեն ինչ պետք է մի կողմ դնել և պայքարել մարդու կյանքի ու առողջության համար։ Նրանց հիմնական փաստարկն այն է, որ եթե պետությունն ինքնահոսի թողնի վարակի տարածման ընթացքը և չկառավարի ռիսկերը, ապա ահագին մարդ կմահանա, ինչը հումանիտար ճգնաժամի կբերի և կհանգեցնի լուրջ ցնցումների, այդ թվում՝ տնտեսական։ Խոսվում է նաև արժեհամակարգային և էթիկական խնդիրների մասին։

Մյուս մասը ճիշտ հակառակ տեսակետին է։ Նրանք գտնում են, որ եթե տնտեսությունը, պատկերավոր ասած, տանը մնա, ապա մարդիկ կարող են բացի կորոնավիրուսից նաև այլ պատճառներով հիվանդանալ ու մահանալ։ Սրան գումարած՝ տնտեսական կոլապսը։

Տնտեսական առաջնահերթության կողմնակիցները գտնում են, որ պետք է «չոր» ու ռացիոնալ ճանապարհով գնալ։ Այսինքն՝ համակերպվել այն մտքի հետ, որ տարեցների, խրոնիկ հիվանդություն ու թույլ իմունիտետ ունեցողների շրջանակը պետք է տուժի, պետք է տեղի ունենա սփենսերիզմի ու դարվինիզմի կոդով բնական սելեկցիա։

«Հոմո էկոնոմիկուսների» փաստարկն այն է, որ միևնույն է եղածը լինելու և պետք է փրկել տնտեսությունը ողջ մնացողների համար։ «Նախ տնտեսություն» սկզբունքի կողմնակիցները նաև մատնանշում են այն հարակից խնդիրները, որոնք առաջանում են տնտեսությունը տանը մնալու արդյունքում՝ պետության անվտանգության մակարդակի իջեցում, հանցավորության աճ, ինքնասպանություններ, այլ հիվանդություններ և այլն։

Ըստ իս՝ թե՛ հումանիստական, թե՛ էկոնոմիստական մոտեցումները ծայրահեղական են։ Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է։ Բալանսավորված քայլերի համադրությունն է լուծումը։

Պետք է վարակի տարածման ընթացքը վերահսկելի դարձնել, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի։ Միևնույն ժամանակ պետք է փորձել տնտեսական շարժիչը կիսահանգած վիճակից կամաց–կամաց տանել դեպի ամբողջական աշխատանքի։

Ամբողջ խնդիրն այն է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքան կտևի այս պատմությունը։ Վարակը տաքերն ընկնելուն պես նահանջելու է՝ աշնանը կրկնին հաղթարշավը շարունակելու հեռանկարով։ Ասել է թե՝ սա սովորական գրիպի սեզոն չէ, որ փակենք ու մոռանանք իր մասին։

Պատվաստանյութի համար, ըստ փորձագետների, դեռ 1–1,5 տարի պետք է։ Մինչև այն հայտնաբերվի, միգուցե այդ ընթացքում տուժողը տուժի, իսկ մյուսներն էլ բնական իմունիտետ ձեռք բերեն։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհի բնակչության մինչև 70 տոկոսը վաղ թե ուշ կարող է վարակվել կորոնավիրուսով։

Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։

Սա այն դեպքն է, երբ աշխարհը պետք է հաղթահարի ճգնաժամը, նոր համոզված լինենք, որ մենք էլ դուրս եկանք այս ճգնաժամից։ Ինչ մնում է գործընթացի կառավարմանը, ապա մեզանում ամեն ինչ «թավշյա» է։ Կոնկրետ գործը զգալիորեն զիջում է շոուներին ու թամաշային։ Սկզբում Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կորոնավիրուսին շան տեղ պետք չէ դնել, քանզի այն գրիպի պես մի բան է և տնական արաղի մեջ կարելի է վիրուսին խեղդել։ Նույն գծի մեջ էր նաև Առողջապահության նախարարը։

Ռիսկերը կառավարելու և վարակի տարածման արագությունը թուլացնելու փոխարեն ՀՀ իշխանությունը նպաստում էր հակառակին։ Մարդկանց մեծ խմբերով հավաքում ու գլխներին բռնապետությանը «այո» ասելու քարոզ էին կարդում։

Հետո ստիպված էին լրջանալ, բայց արդեն պահը բաց էին թողել ու անպատրաստ էին։

Հիմա քարոզում են, թե, իբր, դրական դինամիկա ունենք, բայց դա անում են ոչ լավ կյանքից։ Սոցիալ–տնտեսական բնույթի խնդիրներ են զգացել ու քանի որ չեն կարողանում արդյունավետ լուծումներ գտնել՝ հող են նախապատրաստում «Կորոնավիրուսն ում շունն է» ռեժիմին կրկին անցնելու համար։ Եթե նման բան արվեց, ապա դա կրկնահանցագործություն կլինի ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Մենք պետք է փորձենք ոսկե միջին տարբերակ գտնել՝ կառավարել վարակի տարածման ընթացքը և տնտեսությանը հնարավորություն տանք շնչել։ Ծայրահեղությունները կործանարար կարող են լինել։

Անհրաժեշտ է լայնամասշտաբ ու թիրախային թեստավորման միջոցով բացահայտել վարակակիրներին, վարակի տարածման արագությունն ու «աշխարհագրությունը» հնարավորինս կառավարելի դարձնել։ Կիրառել մասնակի կարանտինավորման, մեկուսացման և ինքնամեկուսացման մեխանիզմները, թույլ չտալ առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն և ի վերջո փլուզում։ Սրան զուգահեռ պետք է մեղմել սոցիալական վիճակը՝ բյուջեի սեկվեստր և վերաձևում իրականացնելով։ 2020–ի բյուջեն պետք է հարմարեցնել COVID-19–ին՝ անկեղծորեն տեղյակ պահելով հանրությանը, որ գոտիները սեղմելու երկարաժամկետ փուլ ենք մտնում։ Բիզնեսը պետք է իմանա, որ սա շաբաթների կամ ամիսների հարց չէ և ըստ այդմ պլանավորի իր գործերը։

Պետք է ընդունել, որ առաջիկայում գլխավոր խնդիրը լինելու է ոչ թե սննդի, այլ փողի դեֆիցիտը։ Հատկապես խոցելի սոցիալական խմբերի համար դա ճակատագրական նշանակություն կարող է ունենալ։

Մենք կորոնավիրուսի պատճառով զգալիորեն պակասեցված տարադրամային մուտքեր ենք ունենալու, որոնք բացասաբար են ազդելու և՛ սպառողների վճարունակ պահանջարկի, և՛ տեղական բիզնես միջավայրի, և՛ պետական բյուջեի վրա։

Նշեմ փողի դեֆիցիտ առաջացնող պատճառների ոչ ամբողջական ցանկը՝

1․ Արտագնա աշխատանքի մեկնածների (հիմնականում՝ ՌԴ) ուղարկվող գումարներն ակնհայտորեն պակասելու են,

2․ Միջազգային տնտեսական անկման պայմաններում պղնձի և մոլիբդենի գների անկում, ինչը հարվածելու է մեր արտահանելի ուղղությանը,

3․ Ներքին արտահանման անկում՝ զբոսաշրջիկների կրճատման հետևանքով։

Կառավարության խնդիրն այս պայմաններում պետք է լինի փող գտնելը։ Պետք է բոլոր ջանքերը ներդնել դրսից գումար բերելու և խոցելի խմբերին բառիս բուն իմաստով փող հասցնելու համար։ Մեխանիզմները հայտնի են։

Մեր գերխնդիրներից մեկը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսը ոչնչացումից զերծ պահելը։ Կարևոր է նաև բանկային ոլորտում կայունության ապահովումը։ Հենց հիմա կառավարությունը պետք է հայտարարի, որ հրաժարվում է բանկային գաղտնիքի վերացման օրենսդրական փաթեթից։ Աշխարհում փողի ու տնտեսությունները փրկելու կռիվ է սկսվել և պարզապես դավաճանություն կլինի մեր բանկային համակարգը ներսից քանդելը։

Եվ ամենակարևորի մասին։ Երբ հայտարարվում է, որ սա պատերազմ է անտեսանելի թշնամու դեմ, պետք է տեսանելի քայլեր իրականացնել տեսանելի ներքին ատելության ու թշնամանքի քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ։

Հանրությանը սևերի ու սպիտակների բաժանած իշխանությունը չունի հանրային մոբիլիզացիայի միջոցով ճգնաժամի հաղթահարման լոգիտիմություն։ Հետևաբար՝ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է։ Նա պետք է դադարեցնի պառակտման քաղաքականությունը, պետք է վերջ տա քաղաքական նպատակահարմարության հիմքով կալանավորման արատավոր պրակտիկային (Ռոբերտ Քոչարյանի դեմ սադիստական մոտեցում է որդեգրվել և եթե այս ամենը անդառնալի հետևանքների հանգեցնի, ապա դա բումերանգի էֆեկտով վերադառնալու է Փաշինյանին)։

Ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ հեռախոսների միջոցով մարդկանց շարժը վերահսկելու համակարգը ներդրվում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար (այդպիսի միջազգային պրակտիկա կա), բայց շատերն իրավունք ունեն չհավատալու իշխանության անկեղծությանը, քանզի հանրությանը մերոնքի ու ձերոնքի բաժանելու քաղաքականությունը չի վերացվել։

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու նախապայմանը ստի, չարության և ատելության վիրուսի արմատախիլ անելն է»։

Լրահոս
5 Հուն
Անանյանի հրաժարականի պահանջը հնչեցվել է Փաշինյանի կողմից. Սուրեն Սուրենյաց «Գիտե՞ք՝ ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին»Հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին. Արայիկ ՀարությունյանՎրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարումԱրմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարըՀինգ պատգամավորներ աշխատանքային քննարկում կանցկացնեն Լանզարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Ալիևի նախկին փեսան վարակվել է կորոնավիրուսովՀայտնի է ՊԵԿ նոր նախագահը. Hraparak.amԽոսակցություններ են պտտվում, որ համավարակը ճիշտ չէ կամ տանում, չիպավորում են. Սիփան Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ) Փաստաբանների որակավորման քննությունները հանձնել է 97 հավակնորդներից 65-ը Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել. 168.am Վերջին երկու օրվա նոր կադրեր մեր կյանքից. Փաշինյան (լուսանկարներ) Հունիսի 6-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը 18։00-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունՀայտնի է՝ ինչով է կորոնավիրուսը վտանգավոր մարդկանց համար․ eLife«Սիրելի ապագա մայրիկներ․․․». Սոնա Ղազարյանն ուղերձ է հղել (տեսանյութ)Կառավարության նավն արագորեն խորտակվում է. Աղասի Ենոքյան «Դմփցնող HIT»՝ Ռուբեն Մխիթարյանից (տեսանյութ)Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունըՎրաստանի քաղաքացիները խնդրում են կառավարությանն օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում «Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Ազգային ժողովի դահլիճները պատրաստել են հեռավար նիստերի անցկացմանը «Ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հակադիմակային ակցիա իրականացնելու». բժիշկ Հայաստանում տարեկան կարտադրվի մինչեւ 50 000 «Կալաշնիկով» ինքնաձիգ Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակված ոստիկանները հեռացվել են աշխատանքից․ TwitterՊարետատունը դիտարկում է միջազգային գործընկերներին օգնության հարցով դիմելու համար. Վահան Հունանյան Սաշիկին գտել են Աբովյան քաղաքում. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը «Կներեք, հայրիկներ, բայց հանուն ձեզ ենք այսպես վարվում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԾիծեռնակաբերդի անտառում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դիՄիանում եմ բժիշկ Լիլիթ Մուսեյանի կոչին. վարչապետՏուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ)Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր. Արայիկ ՀարությունյանՊահանջում ենք նախարարից հիմնավորել հերքումը և տալ հստակ անուններՈստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. ԲադասյանԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 10 հազարը. Associated Press Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Գործազրկության «համաճարակ». քանի աշխատատեղ է բացվել և քանիսն են փակվել կարանտինի ընթացքումՄենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Ունենք 418 ծանր և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Թորոսյան Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում ապրող օտարերկրացու նամակը՝ գրված իր խորհրդականին Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Վարչապետը մանրամասներ հայտնեց իր և իր ընտանիքի անդամների առողջական վիճակի մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնելՀայաստանում կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել Հակահամաճարակային վիճակը Հայաստանում շարունակում է վատանալ. ՓաշինյանՌուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 831 նոր դեպք․ Ռիա ՆովոստիՊարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Մեծ վաստակ ունեցող Խաչատուրովը գնա ո՞ւմ հարցերին պատասխանի. փաստաբան
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը«Ոչ սովորական» տրանսգենդեր զույգը սպասում է իր առաջնեկին (լուսանկարներ, տեսանյութ)
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»Ձեր պապիկը այս խեղկատակների ձեռքը դարձել է զոհ և մասնակցել շոուի դեռ 2018թ.-ից