ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել․ Աշոտ Ահարոնյան
БлогосфераՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։
Մանրամասները առաջիկայում։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։ ԱԱԾ ծառայողները չեն թողել ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։