Հայտնի է՝ երբ կվերադառնա Քոչարյանի գործով դատավորը
ПравоԲարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատանքի ներկայանալու վերաբերյալ։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի»,-նշված է ԲԴԽ հայտարարության մեջ։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական թիմը ահազանգում էր Աննա Դանիբեկյանի պատճառով նիստ չանցկացնելու վերաբերյալ։