We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է ԴԱՀԿԾ-ի 2018-ի առաջին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեությունը

Society

ՀՀ հաշվեքննիչ պալատը հաշվեքննել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության  2018 թվականի հունվարի 1-ից թվականի հունիսի 30-ը ֆինանսատնտեսական գործունեությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հաշվեքննիչ պալատից։

«Արձանագրվել է, որ Ծառայության դեբիտորական պարտքը 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 7,149.4 հազ. դրամ, որից 1,589.8 հազ. դրամի չորս իրավաբանական անձանց այդ դեբիտորական պարտքերը հաշվեքննության ընդգրկող ժամանակաշրջան են փոխանցվել նախորդ տարիներից և Ծառայությունը միջոցներ չի ձեռնարկել այդ պարտքերը մարելու համար: 

Ծառայությունը 2017 թվականի տարեվերջին ունեցել է A4 ֆորմատի թղթի 17355 տուփ մնացորդ: Սակայն, չնայած թղթի զգալի մնացորդի առկայությանը, Ծառայությունը 2018 թվականին մատակարար կազմակերպությունից պայմանագրերով գնել է ևս 81,398.3 հազ. դրամի 53663 տուփ թուղթ: Արդյունքում 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայության պահեստում թղթի մնացորդը ավելացել ու կազմել է 28071 տուփ թուղթ, որը շուրջ երկու անգամ գերազանցում է 2019 թվականի  2-րդ կիսամյակի պահանջարկը, և այն անհրաժեշտ է հաշվի առնել թղթի հետագա գնումների պլանավորման ընթացքում: Ընդ որում, թղթի մատակարարման ուշացումների համար Ծառայությունը չի հաշվարկել և մատակարարից չի գանձել 1,117.4 հազ. դրամի ուշացման օրերի տույժ:

Ծառայությունը կազմակերպության հետ մեկ անձից գնման եղանակով կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որով նախատեսվել էր 2018 թվականի մայիսի 4-ին և 5-ին կազմակերպել հյուրասիրություն և տոնական միջոցառումներ: Հաշվեքննությամբ պարզվել է, որ նախատեսված տոնական միջոցառումների և հյուրասիրության կազմակերպման գնումը պետք է իրականացվեր մրցութային եղանակով, իսկ կանխավճարը Ծառայության կողմից տրամադրվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջի խախտումով՝ առանց կանխավճարի ապահովուման: Կնքված պայմանագրի և համաձայնագրի տեխնիկական բնութագրերում բացակայում են տվյալներ ֆիլմի պատրաստման արժեքի և տևողության, բեյջերի ու պաստառների գնի և քանակի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառման կազմակերպման արժեքի վերաբերյալ, և հնարավոր չէ գնահատել գնման ծախսային արդյունավետությունը ու 12,105.9 հազ. դրամ ծախսի հիմնավորվածությունը:

2018 թվականին Ճանապարհային ոստիկանության պահանջով Ծառայությունը հարուցել է 694518 կատարողական վարույթներ՝ 6,139,447.5 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով: Այդ վարույթներով առ հաշվեքննության պահը բռնագանձվել է գումարի 28.9%-ը: 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցվել է 271706 կատարողական վարույթներ՝ 2,635,810.4 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով, բռնագանձվել է գումարի 37.3%-ը:

2018 թվականին և 2019 թվականի առաջին կիսամյակում հարուցված վարույթների շուրջ կեսը, համապատասխնաբար՝ 48.8%-ը և 53.9%-ը ավարտվել են պարտապանների գույք կամ եկամուտ չունենալու հիմքով: Այդ հիմքով ավարտված կատարողական վարույթները 2018 թվականին հարուցվել են 102219 ֆիզիկական անձանց նկատմամբ: Հաշվեքննությամբ  պարզվել է, որ այդ անձանցից 114 անձանց նկատմամբ 2018 թվականի ընթացքում հարուցվել և օրենքի այդ հիմքով ավարտվել է 100-ից ավելի կատարողական վարույթներ: Փաստորեն, այդ անձինք, չունենալով գույք կամ եկամուտ, փաստացի շահագործել են ավտոմեքենա և կատարել են բազմաթիվ խախտումներ, որի համար նրանց նկատմամբ 2018 թվականին հարուցվել և ավարտվել են 158,735.8 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով 19275 վարույթներ:

Առանձին դեպքերում իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաների վրա արձանագրված բազմաթիվ խախտումների համար նշանակվել են տուգանքներ գույք կամ եկամուտ չունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ: Այսպես, 2018 թվականին և 2019 թվականի առաջին կիսամյակում տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաներով խախտումների համար 2753 վարչական ակտերով նշանակված 21,447.0 հազ. դրամի տուգանքները արձանագրվել են երեք ֆիզիկական անձի նկատմամբ, մեկ այլ կազմակերպությանը պատկանող  ավտոմեքենաների 339 վարչական ակտերով 2,037.0 հազ. դրամի տուգանքները արձանագրվել են գույք կամ եկամուտ չունեցող մեկ ֆիզիկական անձի նկատմամբ: 

Բացի այդ, մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8,739.3 հազ. դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են գույք կամ եկամուտ չունենալու հիմքով այն դեպքում, երբ, ըստ Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձը ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել:

Պարզվել է նաև, որ 2018 թվականին հարուցված և գույք կամ եկամուտ չունենալու հիմքով ավարտված 64,006.0 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք ևս ունեցել են մեկ կամ ավելի սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, սակայն հարկադիր կատարողները պարտապանների ավտոմեքենաների վրա բռնագանձում չեն տարածել:

2018 թվականին Պետական եկամուտների կոմիտեի պահանջով Ծառայությունը հարուցել է 72185 կատարողական վարույթներ՝ 7,849,259.5 հազ. դրամ, 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 23451 կատարողական վարույթներ՝ 9,709,452.3 հազ. դրամ բռնագանձման ենթակա գումարներով: Հարուցված վարույթներով այդ ժամանակահատվածներում բռնագանձվել է բռնագանձման ենթակա գումարի համապատասխանաբար՝ 26.9%-ը և 36.9%-ը: 

Արձանագրվել է, որ 2018 թվականին և 2019 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ պահանջով հարուցված համապատասխանաբար՝ 36,607.1 հազ. դրամի 53 կատարողական վարույթներ և 428.2 հազ. դրամի 3 կատարողական վարույթներ հարկադիր կատարողների որոշումներով ավարտվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-ին մասի՝ «Կատարողական վարույթը ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում» հիմքով: Փաստորեն, հարկադիր կատարողները ընդամենը հղում են կատարել որոշում կայացնելու իրենց  վերապահված իրավասությանը, սակայն որոշումներում բացակայում է վարույթը ավարտելու հիմքը, և կայացրած այդ որոշումները հիմնավորված չեն:

Ուսումնասիրվել են ՊԵԿ պահանջով պետական բյուջեի օգտին բռնագանձման ենթակա 10,000.0 հազ. դրամը գերազանցող ավարտված կատարողական վարույթները: Արձանագրվել է, որ երեք դեպքում պարտապան հանդիսացող իրավաբանական անձինք ունեցել են գույք, սակայն հարկադիր կատարողները գույքը հայտնաբերելու ուղղությամբ կատարողական գործողությունները պատշաճ չեն կատարել, ավարտել են վարույթները և պետական բյուջե գումարներ մուտք չեն եղել:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ծառայության տարբեր բաժինների դեպոզիտային հաշիվներին առկա է չպարզված 185,516.7 հազ. դրամի մնացորդ, որի պահանջատերերը տարիներ շարունակ անհայտ են: Այդ գումարները նպատակահարմար է փոխանցել պետական բյուջե՝ հետագայում պահանջատերերի ի հայտ գալու դեպքում պահանջը պետական բյուջեի միջոցների հաշվին բավարարելու պայմանով:

Հաշվեքննությամբ պարզվել է նաև, որ Երևանի բաժնի դեպոզիտային հաշվին առկա է տարբեր պետական մարմինների պահանջով բռնագանձված 44,533.0 հազ. դրամ, որը Ծառայության կողմից ենթակա է փոխանցման պետական բյուջե»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular