«Բարսելոնան» նախատեսում է տարեկան 10 միլիոն եվրո առաջարկել «Ինտերի» աստղ Լաուտարո Մարտինեսին
Սպորտ«Բարսելոնան» մտադիր է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր (11 միլիոն դոլար)։ Չնայած կորոնավիրուսային պանդեմիկայի պատճաով ֆուտբոլի աշխարհում առաջ բերված ֆինանսական անորոշությանը, «Բարսելոնան» «Ինտերի» աստղ Լաուտարո Մարտինեսին դարձրել է իր տրանսֆերային թիրախը և պատրաստ է արգենտինացուն հսկայական աշխատավարձ առաջարկել:
«Ինտերի» կազմում այս մրցաշրջանում, մինչև Եվրոպայում կորոնավիրուսի բռնկումը, Լաուտարոն վաստակել է 16 գոլ՝ 31 խաղերում: Սա գրավել է մայրցամաքի ամենամեծ ակումբների ուշադրությունը, սակայն «Բարսելոնան» այժմ այս առումով շահեկան դիրքում է։