Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչները պայթյունի ձայն են լսել, սակայն ոչ ոք չգիտի, թե որտեղից էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանը՝ նշելով, որ ինքն է լսել նման ձայներ։
«Չգիտենք՝ որտեղից էր ձայնը, բայց համոզած եմ, որ վտանգավոր ոչինչ չկա, եթե լիներ՝ տեղեկություն կունենայինք: Կարևորը, որ սահմանի հետ կապված չէ»,- նշեց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ Իջևան քաղաքում որևէ բան չի պայթել, ավելին՝ կարծում է, որ ձայնը ոչ թե Իջևանից էր, այլ շատ ավելի հեռվից:
Նշենք, որ Իջևանի բնակիչները սոցիալական ցանցերում պայթյունի ձայնի վերաբերյալ գրառումներ էին անում։