Ռոնալդինյոն 32 օրյա կալանքից հետո ազատ է արձակվել և ուղարկվել տնային կալանքի. Goal
SportՌոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտո Ասիսը ազատ են արձակվել Պարագվայի բանտից և այժմ տնային կալանքի տակ են գտնվում: Եղբայրները ձերբակալվել են մարտի սկզբին այն բանից հետո, երբ նրանք կեղծ անձնագիր են օգտագործել երկիր մուտք գործելու համար: 32 օր բանտում պահելուց հետո դատավոր Գուստավո Ամարիլան որոշում է կայացրել, որ եղբայրները կարող են ապրել Ասունցիոնի հյուրանոցներից մեկում՝ մինչ դատավարության ավարտը:
Ռոնալդինյոյի և Ասիսի փաստաբանները 1,6 միլիոն դոլար գրավ էին առաջարկել նրանց ազատ արձակման դիմաց, սակայն դիմումը մերժվել էր։ Եվ այժմ, 32 օր բանտարկությունից հետո նրանք վերջապես ազատ են արձակվել և ուղարկվել տնային կալանքի, գրում է Goal-ը։