«Սպիտակ տունը» հայտնել է ԱՄՆ֊ում կորոնավիրուսի տարածման տեմպի դանդաղելու մասին․ Ռիա Նովոստի
ԱշխարհԿորոնավիրուսի տարածման շեղ կորը սկսում է ուղղվել, ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրքսը:
«Առաջին անգամ դուք կարող եք տեսնել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի ուրվագծի շեղ կորը սկսում է ուղղվել, ինչպես դա եղել է Իտալիայում մոտ մեկ շաբաթ առաջ»,- ասել է նա:
Ըստ նրա՝ դա հիմնականում կապված է Նյու Յորքի իրավիճակի շտկման հետ, որտեղ մահացությունը կազմել է ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը:
Իր հերթին, ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուին հիշեցրել է, որ ավարտվում է այն շաբաթը, որի ժամանակ մահերի ամենամեծ թիվը կանխատեսվում էր:
«Պետք է հասկանալ, որ մենք չպետք է մտածենք՝ քանի որ մենք ունենք այդպիսի բարելավում, կարող ենք լիովին հանգստանալ», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ վարչակազմը «լույս է տեսնում թունելի վերջում» և հույս է հայտնել, որ երկիրը չի հասնի նախկինում հայտարարված 100 հազար կամ ավելի զոհերի քանակին:
Մինչ օրս ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 473 հազար դեպք, մահացել է մոտ 18 հազար մարդ, ավելի քան 26 հազար մարդ առողջացել է: