ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Տնտեսվարողները դժգոհ են վարկի տեսքով աջակցությունից. նախընտրում են անհատույց օգնություն

Տնտեսություն

Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց կորոնավիրուսով պայմանավորված  ոլորտում տիրող իրավիճակից, կառավարության աջակցության ծրագրերից, ինչպես նաև օրավարձով աշխատող մարդկանց խնդիրներից:«Ամենամեծ աղաղակող խնդիրը ՓՄՁ-ների համար պահանջարկի, առևտրի ծավալների նվազումն է, ինչպես նաև կա իրացնելիության խնդիր: Մեր ասոցացիա հաճախ են դիմում Կառավարության աջակցության այս կամ այն ծրագրին մասնակցելու հարցերով, քանի որ կան շատ կազմակերպություններ, որոնք այս կամ այն չափով չեն համապատասխանում ծրագրերի պայմաններին, իսկ, եթե համապատասխանում են, ապա դիմում են: Կան նաև մի քանի կազմակերպություններ, որոնք համապատասխանում են պայմաններին, բայց չեն դիմել, քանի որ ճգնաժամը նրանց վրա առանձնապես չի ազդել»,-ասաց նա: Օսիպյանի խոսքով, շատ հաճախ են քննադատվում Կառավարության աջակցության ծրագրերը և մարդիկ ուզում են, որ  օգնությունը անհատույց  լինի, քանի որ այս իրավիճակում վարկեր վերցնելը այնքան էլ արդարացված չէ. «Իմ կարծիքով պետությունը հիմա անում է այն, ինչ կարող է՝ իր համեստ ռեսուրսների չափով առավելագույնը»: Հարցին, թե այնուամենայնիվ, ձեռնարկատերերը գոհ են Կառավարության մշակած աջակցության ծրագրերից, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ գոհ չեն, քանի որ իրավիճակն է անորոշ և ձեռնարկատերերին կարելի է հասկանալ, թեպետ աջակցությունն էլ քիչ չէ, գոնե հնարավոր կլինի միառժամանակ ապահովել աշխատանքի շարունակականությունը»:  Անդրադառնալով օրավարձով աշխատող մարդկանց խնդիրին, Օսիպյանն ասաց, որ դա նուրբ հարց է, քանի որ օրենքով սահմանված է՝ գործատուն հարկադիր պարապուրդի դեպքում, պարտավոր է վճարել իր աշխատակիցներին. «Բոլորովին այլ խնդիր է չգրանցված աշխատողների հարցը: Ինչո՞ւ պետք է ազնիվ հարկատուի վճարած հարկերով գոյացած գումարը օգտագործվի ոչ թե հենց իր նման ազնիվ հարկատուին աջակցելու համար, այլ՝ օգտագործվի սոցիալական ապահովություն տալու համար այն աշխատողին, որին գործատուն ժամանակին չի գրանցել: Ստացվում է, որ ազնիվ հարկատուն ֆինասվորում է անազնիվ հարկատուի գերշահույթը»: Օսիպյանը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը լավ առիթ է, որ գործատուները մտածեն, թե արժի արդյոք չգրանցված աշխատողներ ունենալ, իսկ աշխատակիցներն էլ լինեն էլ ավելի գիտակից և չհամաձայնեն նման կարգով աշխատել: «Միայն գերշահույթ ունենալը չէ, որ դրդում է գործատուներին չգրանցել աշխատողներին, քանի որ կա նաև աշխատանքային օրենսգրքի խնդիրը, որը անհարկի սոցիալիստական է: Շատ հաճախ տնտեսապես գործատուն չի կարող աշխատողին գրանցել, այսինքն՝ մենք ստեղծում ենք մի աշխատանքային օրենսգիրք, որը, ըստ էության, պետք է պաշտպանի աշխատողների շահերը, բայց քանի որ պայմանները խիստ են, ինքնին ստեղծում է պայման, որ գործատուն չգրանցի աշխատողին և արդյունքում մենք ունենում ենք այն, որ գործատուն և աշխատողը գալիս են հանցավոր համաձայնության, որն էլ աշխատողի իրավունքների ոտնահարում է»,- շեշտեց նա: Օսիպյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը շատ լավ առիթ է պետության համար, որպեսզի մտածեն ոչ թե խստացնելու և պայմաններ առաջ քաշելու մասին, այլ փորձն աշխատանքային օրենսգիրքը լիբերալիզացնել, ինչի արդյունքում գործատուն չի խուսափի աշխատողներին գրանցելուց:                             Լուսինե Մարդոյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված