«էսքան վարչության պետեր կան, մեկը չկա՝ գա ասի, ձեզ ո՞վ ա հաց ու ջուր տալու»
Հասարակությունէսքան վարչության պետեր կան, մեկը չկա՝ գա ասի, այ ցավներդ տանեմ, ձեզ ո՞վ ա հաց ու ջուր տալու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա անող վարորդներից մեկը։ «Ասեք տենամ ումից գնանք փող ուզենք։ Սաղ վարչության պետ ու տեղակալ են, բայց մեկը չկա ասի՝ էս 250 հոգին ոնց են ապրում»,-ասաց բողոքող վարորդը։ Վարորդներից մյուսն էլ նշեց, որ նախքան խիստ ռեժիմի սահմանումը, վարորդներն աշխատել են և եղել են դեպքեր, որ տուգանվել են․ «Գոնե փող տվեք էտ տուգանքները մուծենք, մեկ է՝ էլի ձեզ է մնալու»: